Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Քննարկման էջեր/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Քննարկման էջեր
Սկսել հաղորդակցվել


Մասնակցի քննարկման էջեր
Հաղորդագրություններ քեզ համար


Միջերես
Ավելի հեշտ հետևել հաղորդագրություններին


Օրինակներ
Միջերեսի լրացուցիչ օրինակներ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Մեկնաբանությունների հաջորդական հերթականությունը օգնում է համախմբել մեկնաբանությունները, որն առավել հեշտացնում է դրանց ընթերցումը։ Դու միշտ քո պատասխանը պետք է գրես՝ առկա մեկնաբանությունից մեկ աստիճան ներքև։ Հաջորդական հերթականության ապահովման լավագույն տարբերակը տողի առջևում (:) վերջակետի ավելացումն է։ Ինչքան շատ կետեր օգտագործես մեկ մեկնաբանության տակ, այնքան կշարունակվի տվյալ մեկնաբանության քննարկումը։

Քո գրած կոդային տեքստը Պահպանելուց հետո տեքստի ընդհանուր տեսքը
Ես կարծում եմ, որ պետք է կիրառել սիրուն բառը։
: Իսկ ինձ թվում է, որ սիրունը հանրագիտարանային բառ չէ։
:: Այո, սիրունը հանրագիտարանային չէ։

Ես կարծում եմ, որ պետք է կիրառել սիրուն բառը։

Իսկ ինձ թվում է, որ սիրունը հանրագիտարանային բառ չէ։
Այո, սիրունը հանրագիտարանային չէ։


Ցանկ ստեղծելու համար, անհրաժեշտ բառերից կամ նախադասություններից առաջ, դի՛ր (*) աստղանիշ։ Աստղանիշը տեղադրվում է տողի սկզբում դրվող կետադրական նշանից հետո(:, *, կամ #)։ «Պահպանել» կոճակը սեղմելուց հետո՝ յուրաքանչյուր տողում դրված աստղանիշի փոխարեն հայտնվում է կետային ցանկ։

Քո գրած կոդային տեքստը Պահպանելուց հետո տեքստի ընդհանուր տեսքը
:* Ցանկի առաջին բառ
:* Ցանկի երկրորդ բառ
:**Երկրորդ բառի տակ առկա ենթացանկի բառ
:* Ցանկի երրորդ բառ
  • Ցանկի առաջին բառ
  • Ցանկի երկրորդ բառ
    • Երկրորդ բառի տակ առկա ենթացանկի բառ
  • Ցանկի երրորդ բառ