Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Խմբագրել հոդվածները
Աշխատանքը վիքիկոդի հետ


Ձևավորում
Կոկիկ դարձնենք վիքիտեքստը


Հղումներ և վիքիհղումներ
Կապենք էջերը միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիկոդը Վիքիպեդիայի խմբագրման պարզ կոդային լեզու է։ Ցանկության դեպքում՝ այն շատ հեշտ է սովորել։ Հակառակ դեպքում, կարող ես օգտագործել Վիզուալ խմբագրիչը՝ խմբագրման մեկ այլ տարբերակ, որը նման է սովորական տեքստային խմբագրիչներին։


Հոդվածի կոդը տեսնելու կամ խմբագրելու համար՝ ցանկացած էջի վերին հատվածում սեղմի՛ր "Խմբագրել կոդը" կոճակը։ Այն հնարավորություն կտա քեզ էջում ավելացնել քո նախընտրելի տեքստը, վիքիկոդի օգնությամբ ձևավորել այն, բացի այդ ավելացնել նաև նկարներ և աղյուսակներ, որոնց տեղադրման կարգը կներկայացվի ուղեցույցի մյուս գլուխներում։


Վիքիկոդով խմբագրելը կարող է թվալ դժվար, անգամ, վախեցնող, սակայն մի քանի պարզ կանոնների յուրացումը և օգտագործումը, կօգնի արագորեն վարժվել խմբագրման այս տարբերակի կիրառմանը։ Դու մշտապես կարող ես նոր գործիքները և գադջեթները փորձարկել քո ավազարկղում։