Քննարկում:Քուֆթա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչո՞ւ քյուֆթա, այլ ոչ թե քուֆթա: Նույնը քաբաբի հետ է: Քաբաբ, այլ ոչ թե քյաբաբ: Գրական կանոնիկ ձևը քուֆթա-ն է, բայց քյուֆթա տարբերակն էլ մերժելի չէ, հատկապես խոսակցական ոլորտում--Գարիկ (Խաչատրյան) 18:00, 5 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Չեմ կարծում, որ արմատը նույնն է։ «Քաբաբ» բառն առաջացել է պարսկերեն کباب‎ ― kabâb բառից, իսկ քյուֆթա բառի ծագումնաբանությունը չգտա (հոդվածում առկա է անվան թուրքերեն և պարսկերեն տարբերակները)։ Միգուցե Արտաշեսը մի բան իմանա։ --Jëo 18:07, 5 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Ուղղագրական-ուղղախոսական բառարանում «Քուֆթա» տարբերակն է։ --Jëo 18:11, 5 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Եկեք նայենք բառարանները. Աղայան` քյուֆտա - տե՛ս քուֆթա (տե՛ս-ով բառերը բառարաններում համարվում են սխալ), Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան` նույնը, Մալխասյանց` քուֆա, քուֆտա (քյուֆթա ընդհանրապես չկա, իսկ ծագումը տալիս է պարսկերեն kufta-ից)։ Երևի «քուֆթա» ձևն ընտրենք։ --23artashes (քննարկում) 18:21, 5 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Ուրեմն «Քուֆթա» տարբերակը։ Դեմ չեմ։ --Jëo 18:35, 5 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արդեն անվանափոխվեց: --Գարիկ (Խաչատրյան) 13:40, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]