Քննարկում:Վինքս Ակումբ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրելի Voskanyan, ինչու՞ եք հանել արագ ջնջման կաղապարը։ Հոդվածը պիտակվել է որպես անաղբյուր և յոթ օր հետո աղբյուրներ չավելացնելու դեպքում պետք է ջնջվեր, համենայն դեպս շատ հոդվածներ այդ կարգով ջնջվել են (իմ իմանալով, եթե սխալվում եմ՝ կներեք)։ --SilViePink 🐍 17:27, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

SilViePink ջան, անաղբյուր հոդվածը պիտակումից յոթ օր հետո ջնջելու կանոնն ընդունվել է 2017 թվականին, իսկ մինչ այդ հոդվածներ ուղղակի պիտակվում էին, ու պիտակը կարող էր մնալ ընդմիշտ։ Քանի որ կանոնը հետադարձ ուժ չունի, հիմա չենք կարող 2017 թվականից առաջ ստեղծված անաղբյուր հոդվածները պիտակել այն կաղապարով, որը ենթադրում է հոդվածի ջնջում յոթ օր հետո։ Դրա փոխարեն պիտակում են ներկայիս կաղապարով, որը կարող է մնալ այնքան ժամանակ, մինչև հոդվածը բարելավվի։ Կներես պիտակը փոխելուց հետո չբացատրելու համար։--Voskanyan (քննարկում) 17:31, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ պատասխանի համար Voskanyan ջան։ --SilViePink 🐍 17:35, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]