Քննարկում:Սնամեջ եղջյուրավորներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է 2014 թվականի Վիքի Ճամբարի ընթացքում


Հոդվածի անուն[խմբագրել կոդը]

Սնամեջ եղջՅՈՒրավորներ, այլ ոչ թե եղջԵրավորներ։ Պետք է ուղղել։ Սարգիս Թանգյան (քննարկում) 11:25, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]

Հոդվածը գրվել է ՀՍՀ-ից, այնտեղ Սնամեջ եղջերավորներ է, իսկ Սնեղջյուրավորներ տարբերակը վերահվել է այս անվանը։--Լիլիթ (քննարկում) 11:39, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]


Գիտեմ, բայց սխալ է գրված հենց սովետական հանրագիտարանում։ Նոր ստանդարտների համաձայն պետք է գրել եղջյուրավորներ։ Նաեւ կարող եք տեսնել հայկական կարմիր գրքում (http://www.mnp.am/red_book_fauna/arm/a184_51.html), բնապահպանական կայքերում (օրինակ՝ http://econews.am/?p=365&l=am)։ Իսկ ստանդարտներն այստեղ՝ http://www.translation-centre.am/pdf/Trans_ru/EAEU_Vor/Kollegia/2012_134_am.pdf

Սարգիս Թանգյան (քննարկում) 12:03, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]

Հ.Գ. «Սնեղջյուրավորներ»-ը ընդհանրապես ուրիշ բան է։ Այստեղ խոսքը Սնամեջ եղջյուրավորների մասին է։

Շնորհակալություն աղբյուրների համար, դրանք ավելացրի հոդվածում և վերանվանեցի։ ՀՍՀ-ում գրված է, որ նույն բանն է, բայց վերը գրածից դատելով՝ երևի դա էլ է սխալ։ Կարո՞ղ եք Սնեղջյուրավորներ հոդվածը գրել։ Եթե այո, ասեք, վերահղումը կջնջեմ։--Լիլիթ (քննարկում) 12:31, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]
Ձեզ էլ շնորհակալություն, որ ուշադրություն դարձրեցիք։ Նաև ուզում էի գրել, որ նույնիսկ եթե ելնենք իմաստից, կստացվի, որ եղջԵրավորներն այնպիսի կենդանիներ են, որոնք եղջԵրներ ունեն, բայց քանի որ «Եղջեր» բառ չկա, մնում է «եղջերու» բառը, ուստի ստացվում է կենդանիները եղջերուներ ունեն, ինչը տրամաբանական չէ։ «Սնեղջյուրավորներ»ի մասին նկատի ունեի բառի ձևը, որ ոչ մի գրքում այս ձևը չի գործածվում, իսկ իմաստը նույն է, մի ուրիշ ընտանիք չի։ Սարգիս Թանգյան (քննարկում) 12:46, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]
Պարզ է, շնորհակալություն, այլ բան էի հասկացել։--Լիլիթ (քննարկում) 12:50, 28 Մայիսի 2016 (UTC)[reply]