Քննարկում:Նոր Խաչակապ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղակի խնդրում եմ առանց վիրավորվելու ստուգեք իմ կողմից բերված փաստերը. Նոր Խաչակապ գյուղի բնակիչների մեծամասնությունը եկել են Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղից 1988-1989 թվականներին և Սարալ գյուղը, որտեղ մինչ այդ բնակվում էին ադրբեջանցիներ, անվանեցին Նոր Խաչակապ: Հայտնի Թարգմանչաց վանքը գտնվում է հին Խաչակապ գյուղում, ոչ թե Նոր Խաչակապում: Բնականաբար Բանանց գետը նույնպես պետք է լիներ հին Խաչակապի մոտ, քանի որ գյուղից ոչ հեռու գտնվում էր հայտնի Բանանց գյուղը: Ադրբեջանցիները գյուղի մոտով անցնող գետը անվանում էին Կոշկարչայ: Ես այդ ամենը գիտեմ, որովհետև արմատներով Խաչակապից եմ և չէի ցանկանա, որ խեղաթյուրվեր իմ գյուղի պատմությունը: Խնդրում եմ, Վիքիպեդիայով հաղորդել հավաստի տվյալներ: --Որոտ (քննարկում) 09:44, 27 Օգոստոսի 2016 (UTC)[reply]