Քննարկում:Նոթբուք

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ լեզվաբանների ֆանտազիային հասնող չկա։ Նոութբուքը նութբուքա մնում, տեսնես իրենք տվյալ անունով կոչում են այս սարք??? Չնայած, որ հայերենում արհեստականորեն ստեղծված է եղել «Ծնկադիր» անվանումը, ես առաջարկում եմ վերանվանել «Նուութբուք»ի: Կարծում եմ, սա «Ֆեմինիզմ» հոդվածի պատմության նման է։--Պանդուխտ 15։00, 3 Օգոստոսի 2010 (UTC)

Իմ դուրն էլ չի գալիս այս անվանումը, բայց ի տարբերություն իգապաշտության, սա բավականին տարածում ունի և սկսել են օգտագործել։ Կարելի է անվանել նաև ծնկադիր համակարգիչ։ --beko 15:03, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Ի դեպ մեր Վիքիի 5 հոդվածներում այն արդեն օգտագործվել է։ Նայիր այստեղ։ --beko 15:09, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Որ սկսել են օգտագործել դեռ բավար չե, երբ որ լայն տարածում ստանա այս անվանումը, ապա այդ ժամանակ կարելի է օգտագործել: Վիքիպեդիան շարվում է մարդկանց հետ, այլ ոչ թե շենքերում նստած գիտնականների հետ, որոնցից շատ նույնիսկ նոութբուքը աչքերով չի տեսել, իսկ եթե տեսել է չի օգտվել: Վիքիպեդիայի կանոններից մեկն է, որ նա պիտի գրվի գրված է սովորական մարդու համար պարզ լեզվով:՝Ես չեմ կարծում որ «Ծնկադիր» անվանուը պարզ է: Նորից եմ կրկնում, պետք է անվանումը սկզբից լայն տարածքում ստանա և միայն դրանից հետո վերանվանել, այլ ոչ թե վերանվանել և սպասել, որ լայն տարածում ստանա:--Պանդուխտ 15:12, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
«Ծնկադիր համակարգիչ»-ը վատ տարբերակ է:--Պանդուխտ 15:20, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանում laptop-ը ծնկադիր է թարգմանված, իսկ notebook-ը դյուրակիր (նաև laptop computer -> ծնկադիր համակարգիչ): Ինչպես միշտ կողմ եմ օգտագործելու հայերեն տարբերակը՝ հայերեն Վիքիփեդիայում: Նաև շնորհակալություն իգապաշտպանության հոդվածի մասին հիշեցնելու համար, հիմա կպատասխանեմ :) Chaojoker 19:02, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Կամ էլ նոութբուք բառի համար օգտագործել «համակարգչագիրք» բառը։