Քննարկում:Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է 2014 թվականի Վիքի Ճամբարի ընթացքում


Անհասկանալի հոդված[խմբագրել կոդը]

Համաձայն Հայ կաթողիկե եկեղեցու կայքի՝ այն չունի Հյուսիսային Ամերիկայի թեմ: Կա Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ (բայց ոչ Հյուսիսային Ամերիկայի): Արդյունքում շփոթություն է առաջացել, որը պետք է հստակեցնել: --Գարդմանահայ (քննարկում) 16:28, 11 Փետրվարի 2018 (UTC)

Գարդմանահայ ջան, հոդվածում նշված աղբյուրում՝ Հայ սփյուռք հանրագիտարանում, նշված է «Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմ»։ Պաշտոնական կայքում Հյուսիսային Ամերիկայի փոխարեն գրված է՝ «Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ», որտեղ բացի վերնագրից ոչինչ գրված չէ՝ որևէ եզրակացության հանգելու համար։ Միգուցե առաջ եղել է Հյուսիսային Ամերիկայի, այնուհետև դարձել է Միացյալ Նահանգների և Կանադայի։ Այդուհանդերձ, չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել պաշտոնական կայքի այդ մի դատարկ էջով։--Լիլիթ (քննարկում) 16:45, 11 Փետրվարի 2018 (UTC)
Ես էլ այդպես մտածեցի, բայց եթե Հյուսիսային Ամերիկայի թեմի անվանումը փոխվել է/հնացել է, ապա պետք է գրել նորը՝ պաշտոնականը, հակառակ դեպքում շփոթություն և այլ տեսակի խնդիրներ կարող են առաջանալ: Կայքը կարծես թե նոր է, և միգուցե հենց այդ պատճառով չկա գրված: Պետք է ճշտել (բայց ո՞ւմից :)) --Գարդմանահայ (քննարկում) 16:51, 11 Փետրվարի 2018 (UTC)
Դե ճշտելու հարցը քեզ վրա, դու այսպիսի թեմաներից ավելի լավ ես գլուխ հանում, քան ես :) --Լիլիթ (քննարկում) 16:55, 11 Փետրվարի 2018 (UTC)