Քննարկում:Մերկ արևը (վեպ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Обнажённое солнце (роман)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Վերնագրի «Արևը»[խմբագրել կոդը]

Հարգելի @23artashes «Արևը» վեպի հերոսուհին է. Այնպես որ վերնագիրը ճիշտ կլինի Մերկ Արևը (վեպ) վերադարձնել. Սիրով՝ Ապատ63 (քննարկում) 19:18, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի Ապատ63, քանի որ անգլերենում վերնագրերի բոլոր բառերը գրվում են մեծատառով, ես նայել եմ մյուս լեզուներում։ Զգալի մասում` ֆրանսերեն, չեխերեն, իսպաներեն, ռուսերեն, բուլղարերեն և այլն, փոքրատառով է։ Այդքանը դժվար թե սխալվեին։ Բացի այդ, մեր հոդվածի տեղեկաքարտի կազմի պատկերում էլ է այդ բառը փոքրատառով։ --23artashes (քննարկում) 20:11, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Գլխավոր հերոսուհու անունը Գլադիա է։ Վերնագրված է փոխաբերական իմաստով. Բեյլը հետաքննության շրջանակներում հանիպում են Գլադիային, վերջինս մերկ է ներկայանում՝ ըստ էության, կնոջ մերկությունը մոլորակի ապրողներից ոչ մեկն էլ առանձնապես կարևորություն չէր տա։ Իսկ Գլադիան Բեյլի համար լուսավոր կերպար էր այդ իրար հետ անձնական շփումներից խուսափող մոլորակում. Բեյլը հասկանալով, որ Գլադիան է հարվածելով սպանել ամուսնուն, ամենևին չի մեղադրում նրան և խորհուրդ է տալիս տեղափոխվել այլ մոլորակ։ Այսպիսով, խոսքը այլ լեզուներում վերնագրման մասին չէ, այլ բովանդակային իմաստի. Ես նույնիսկ չգիտեմ, գրքի հայերեն թարգմանություն կա, թե ոչ, բայց ես մեծատառով կգրեի «Արևը»:-)։

Ապատ63 (քննարկում) 09:38, 1 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի Ապատ63, խնդիր չեմ տեսնում։ Եթե կարծում եք, որ ճիշտը դա է, կարող եք անվանափոխել։ --23artashes (քննարկում) 10:18, 1 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]
@23artashes ջան, թող երկու տարբերակն էլ լինի, մինչև հայերեն թարգմանությամբ գիրքը կունենանք։ Գլադիան միակ մարդն էր այդ մոլորակում, որ մարդկային հատկությունները չէր կորցրել--Ապատ63 (քննարկում) 11:10, 1 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարի, ինչպես հարմար եք գտնում։ Միայն մի ճշտում. այլ լեզուներ ասելով՝ նկատի ունեի Վիքիպեդիայի այլ լեզուներով հոդվածները։ Այդքան լեզուներ որ փոքրատառով են վերնագրել, երևի մի բան գիտեն :-)։ --23artashes (քննարկում) 11:52, 1 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]