Քննարկում:Հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այնքան որ գիտեմ, Հայաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Արդյո՞ք հայերեն հանրագիտարանում առաջանում ենք Հայաստանի պաշտոնական կողմնորոշումով, և պետք չեն Աբխազիայի և Հարավային Օսիայի ջոկ ցանկում պարունակելը, թե ուրիշ ճանաչման վրա ենք հիմնվում: Chaojoker 06:51, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Հայաստանը Արցախի Հանրապետությունն էլ նույնպես ճանաչել չե: Ուրեմն պետք է դա էլ հանենք: Համաձայն մարդ կ՞ա:--Պանդուխտ 18:42, 13 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի՛ Մասնակից:Atheist Armenian, ի՞նչ եք կարծում, ավելորդ չէ՞ արդյոք այստեղ տեղադրել ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական վանքերի և եկեղեցիների անունները։ Կարծեմ վիքիպեդիայում պրակտիկա կա, ավելի լայն ցանկերին հղում տալը, որպեսզի այստեղ լինեն փոքրերը, իսկ մեծերի մասին միայն հղում։ Միայն Թուրքիայի մասով հարյուրների հասնող ցանկ կարող է լինել, նույնը Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի պարագայում։ -Խմբագրող (քննարկում) 05:35, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Խմբագրող, միանշանակ համամիտ եմ Ձեր հետ, սակայն, այս դեպքում Թուրքիային վերաբերվող համապատասխան հոդված չունենք, նույնը կարծես թե Արցախի դեպքում է։ Ու քանի դեռ չկա համապատասխան հոդվածը կամ հոդվածները, առաջարկում եմ եղածը այստեղ թողնել՝ հետագայում տեղափոխելու ակնկալիքով։--Atheist Armenian (քննարկում) 09:08, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հենց Թուրքիային վերաբերող մասում դրված է հղումը դեպի Թուրքիայի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ (այլ անուն էր, ուղղեցի) --Խմբագրող (քննարկում) 09:34, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Դե ուրեմն, Թուրքիայի մասով հարցը համարենք լուծված, ու ինքս էլ կզբաղվեմ տեղափոխությամբ։--Atheist Armenian (քննարկում) 15:05, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]