Քննարկում:Հայկական լեռնաշխարհ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Լեռնաշխարհի սահմանները[խմբագրել կոդը]

Հայկ ջան, ուզում եմ քո կարծիքը իմանամ։ Ըստ քեզ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը որ աշխարհագրական օբյեկտն է՝ Կուր գե՞տը, թե Կասպից ծովը։ Ունե՞ս վստահելի տեղեկություններ։--Գարդմանահայ (քննարկում) 09:16, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հայկական լեռնաշխարհը ու պատմական Հայաստանը այստեղ տարբերվում են: Շատ եմ այս ուղղությամբ հետաքրքվել, բայց ամեն տեղ հանդիպել եմ նույն պատասխանին: Պարզվում է՝ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Արցախի լեռներն են: Այսինքն՝ քաղաքներով ասած՝ Գանձակից մինչև Ֆիզուլի՝ ուղիղ գծով: Ստացվում է, որ Ուտիք նահանգի մեծ մասը չի մտնում լեռնաշխարհի մեջ: Նույնը վերաբերում է Փայտակարանին, որը ևս չի մտնում Հայկական լեռնաշխարհի մեջ: Իսկ շարունակելով արևմտյան սահմանը դեպի հարավ՝ Հայկական կամ Ղարադաղի լեռներն են, ապա՝ այդ լեռների ամենաարևելյան հատվածում գտնվող Սավալան լեռը՝ երկրորդ բարձր գագաթը: Դա Արդաբիլ քաղաքի մոտ է: Շարունակելով սահմանը՝ Թավրիզ քաղաքի մոտ գտնվող Սոհունդ լեռը նույնպես մտնում է, ապա սահմանը թեքվում է դեպի Կապուտան լիճ: Ստացվում է, որ Ատրպատականի հյուսիսը մտնում է Հայկական լեռնաշխարհի մեջ: Իսկ Ուտիք նահանգից լեռնաշխարհի մեջ են մտնում հիմնականում ամբողջ Տավուշը և Գարդմանը, իսկ Շակաշենը՝ մասամբ:--Հայկ (արաբագետ) 10:46, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ապրես Հայկ ջան։ Այդ տեղեկատվությունը ինձ պետք է Ադրբեջանի մասը գրելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 19:52, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Խնդրեմ, Գարդմանահայ ջան:--Հայկ (արաբագետ) 21:33, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]