Քննարկում:Կումուրդոյի մայր տաճար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկեղեցու պատմության էական դրվագներ խեղաթյուրված են ներկայացված; Անհրաժեշտ է վերանայել հոդվածի բովանդակությունը։ Կփորձեմ ինքս կատարել ուղղումները։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 30 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, հոդվածը օտարալեզու տարբերակից թարգմանություն է։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե հոդվածի բովանդակությունը հարմարեցնես հայալեզու աղբյուրներին--Omicroñ'R 07:18, 1 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ողջույն, Գարդմանահայ։ Խնդրում եմ ներկայացնել հիմնավոր աղբյուրներ՝ ապացուցելով, որ դրանք հայկական նացիոնալիզմի դրսևորումներ չեն, և ապա նոր տեղադրել կաղապարը--ΩmıcróN 16:03, 8 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Ինչ «հայկական նացիոնալիզմի դրսևորումներ»: Ուզում ես ասես, որ հոդվածի ներկա բովանդակությունը (այդ թվում «...վրաց ուղղափառ եկեղեցի...», «...կառուցված է վրացական ճարտարապետական ոճով...») անաչառ ու բազմակողմանի է՞: Մինչև քո հարցին պատասխանելը, կխնդրեմ գրես, թե ինչ ես հասկանում «հայկական նացիոնալիզմի դրսևորումներ» ասելով:--Գարդմանահայ (քննարկում) 07:55, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ, տվյալ պարագայում հասկանում եմ օբյեկտիվ իրականության հայականացում։ Ես վստահ չեմ որ սա վրացական է, ոչ էլ վստահ եմ, որ հայկական է։ Դրա համար խնդրում եմ ասածդ հիմնավորես աղբյուրներով, որպեսզի պարզ դառնա և իմ, և երրորդ անձի և ընթերցողի համար։ Հարգանքներով՝--ΩmıcróN 08:46, 9 Ապրիլի 2018 (UTC)--ΩmıcróNN 08:46, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Կխնդրեմ նաև պարզաբանես, թե ինչ է նշանակում «օբյեկտիվ իրականության»: Ωmıcró ջան, քո գրած «ես վստահ չեմ որ սա վրացական է, ոչ էլ վստահ եմ, որ հայկական է» նախադասությունից կարելի է եզրակացնել, որ ինքդ էլ ես կասկածում հոդվածի բովանդակության անաչառության և բազմակողմանիության վրա, հետևաբար ինչի՞ ես հեռացրել իմ կողմից տեղադրված «չեզոքություն» կաղապարը կամ արդյո՞ք այլ լեզվից քննարկվող հոդվածը թարգմանելը տեղին էր, երբ ինքդ էլ ես կասկածում այդ հոդվածի բովանդակության ճիշտ լինելու վրա:--Գարդմանահայ (քննարկում) 09:46, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Որևէ հոդված թարգմանելուց առաջ ես պարտավոր չեմ իրազեկ լինել ամեն փաստի վերաբերյալ և իմ ասածից խնդրում եմ ոչ տեղին եզրակացություններ մի արա, Գարդմանահայ ջան։ Եթե ասածդ հիմնավորես վստահելի աղբյուրներով՝ պատրաստ եմ վերախմբագրել բովանդակությունը։--ΩmıcróN 09:52, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Մի օր ազատ ժամանակ կգտնեմ ու ինքս կզբաղվեմ հոդվածում համապատասխան փոփոխություններ կատարելով:--Գարդմանահայ (քննարկում) 09:14, 11 Ապրիլի 2018 (UTC)[reply]