Քննարկում:Կյանքը հրաշք է

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչպե՞ս կարող է чудо բառը թարգմանվել հիանալի կամ հրաշալի: Չէ որ դա «հրաշք» բառն է: «Կյանքն ինչպես հրաշք» կամ «Կյանքը հրաշք է», նայած թե որ լեզվից ես թարգմանում:--Որոտ (քննարկում) 08:44, 27 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, շնորհակալություն դիտարկումների համար։ Քանի որ Դուք արդեն փորձառու խմբագիր եք, կարող եք վերանվանել էջը. դրա համար պետք է սեղմել Ավելին (Դիտել պատմությունը գրության կողքը), հետո ընտրել տեղափոխել էջը, գրել ճիշտ տարբերակն ու տեղափոխման պատճառը։ Շնորհակալություն ուղղումների համար։ --Voskanyan (քննարկում) 08:54, 27 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, ես կարող եմ վերանվանել էջը, սակայն դա չեմ անում զուտ էթիկայի կանոնները հաշվի առնելով, քանի որ նման դեպքերում ինձ համար կարևոր է հոդվածը խմբագրողների կարծիքը, տեսակետը, համաձայնությունը և այլն: Գուցե հոդվածագիրը ինչ-որ լուրջ կամ հիմնավոր պատճառ ունի այդպես թարգմանելու համար: Օրինակ ես, կգերադասեի, որպեսզի իմ խմբագրած հոդվածները անվանափոխվեին նաև իմ կարծիքը հաշվի առնելուց հետո: Գուցե Վիքիպեդիայում այսպիսի մոտեցումը սխալ է... Սակայն բնագրին ոչ մոտ թարգմանությունն ակնհայտ է: Եթե ոչ ոք դեմ չի արտահայտվի, ես կարող եմ վերանվանել հոդվածը: Շնորհակալություն եմ հայտնում արձագանքելու համար:--Որոտ (քննարկում) 10:04, 27 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]