Քննարկում:Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թութունի առողջական ազդեցությունը մի տեսակ հայերեն չի հնչում։ Առաջարկում եմ հոդվածն անվանել Թութունի ազդեցությունը առողջության վրա։--beko 15։28, 21 Մայիսի 2010 (UTC)


Անգլերեն հոդվածում թութունի փոխարեն ՏԱԲԱԿ է։ Այդ բառը իրո՞ք թութուն է թարգմանվում, թե՞ ուղղակի ծխախոտ։--Alex 22։41, 22 Մայիսի 2010 (UTC)

Այս դեպքում, ի հարկե, ծխախոտ։ --Vacio 08:10, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]
Տաբակ չգիտեմ ինչ է (հայերեն է՞), սակայն անգլերեն tobacco բառը հայերենում ունի երեք համարժեք՝ ծխախոտ, ծխախոտաբույս (ըստ Ասմանգլույանի բառարանի և Գուգլի թարգմանիչի), և թութուն (ըստ Բարաթյանի և տրանսլատոր.ամ բառարանների): Պատճառը, որ տարբերակներից վերջինն էի ընտրել հոդվածի անվան համար այն էր, որ ծխախոտ բառը երկիմաստ է, և օգտագործվում է թե՛ թութունին, և թե՛ դրանից ստացած սիգարետին վերաբերելիս: Պարսկահայերի մոտ, օրինակ, ծխախոտ միանշանակ սիգարետին է վերաբերում: Այս պատճառներով գտնում եմ, որ եթե դեմ չեք, հոդվածում օգտագործած tobacco իմաստով բառերը վերադարձնել թութունի, իսկ սիգարետը (որը լինելու է հոդվածում) ծխախոտ թարգմանել: Chaojoker 11:44, 13 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Chaojoker, հայերեն վիքիփեդիայում հետևում ենք հայերեն լեզվի կանոններին, ոչ թե անգլերեն։ Այս համատեքստում, հայերնում օգտագործվում է «ծխախոտ» և ոչ «թութուն»։ Գուգլը ոստայնում գտնում է 439 էջ ծխախոտի վնասակար լինելու վերաբերյալ, և 0 էջ թութունի վնասակար վերաբերյալ։ Միևնույն նշանակություն ունեցող բառերը, ինչպիսիք են tobacco-ն և «թութունը», կարող են տարբեր դերեր ունենալ իրենց մայր լեզուներում և դա պետք է հաշվի առնել։ Պատճառը, որ անգլերենում գործածվում է tobacco-ն պարզ է. անգլերենը չունի «ծխախոտ»-ի համարժեքը։ --Vacio 20:34, 13 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Vacio, ճիշտն ասած չհասկացա ինչ հայերեն կամ անգլերեն կանոնների մասին է խոսքը գնում, քանի որ այստեղ քերական խնդիր չկա: Խնդիրը մեկ բառի՝ tobacco-ի թարգմանության մասին է, իսկ հոդվածը այդ բույսի ընդհանուր վնասների մասին է, որն օգտագործվում է թե՛ սիգարետներում (ծխախոտներում), թե՛ սիգարներում, թե՛ նարգիլեում, և այլն: Հոդվածը միայն ծխախոտի (սիգարետի) վնասների մասին չէ: Այն, որ փորձում էի վերևում ասել, այն է, որ ծխախոտը հայերենում մեկից ավելի իմաստ ունի, և այդ պատճառով էլ հոդվածը կարող է գրվել հետևյալ երկու թարգմանություններից մեկով՝
1) tobacco->թութուն, cigarette->ծխախոտ
2) tobacco->ծխախոտ, cigarette->սիգարետ
Թե՛ թութունը և թե՛ սիգարետը երկուսն էլ հայերենում փոխառված բառեր են, սակայն թութունը կարծում եմ սիգարետից շատ ավելի առաջ է յուրացվել: Այդ, և այն պատճառով, որ ծխախոտ ասելով անձամբ մեծ մասամբ սիգարետ եմ հասկանում, գերադասությունը տալիս եմ առաջին թարգմանության: Իսկ թութունը հայերեն ցանցում թվում է նաև ավելի շատ բույսի իմաստով է օգտագործվել, իսկ ծխախոտը՝ սիգարետ իմաստով: Chaojoker 04:50, 14 Օգոստոսի 2010 (UTC)[reply]