Քննարկում:Էնտոդերմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Энтодерма» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Պիտակում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Valen1988, խնդրում եմ նշել հոդվածը մեքենայական թարգմանություն պիտակելու պատճառները։--Voskanyan (քննարկում) 03:48, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հրաշալի հարց էր. ստուգել, տեսքի եք բերել ու հարցնում եք, թե ինչու՞ եմ պիտակել հարգելի Voskanyan: Քանի որ արդեն տեսքի եք բերել, կարող եք հեռացնել պիտակը: --Valen1988 (քննարկում) 05:13, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Այս տարբերակն ինչո՞ւ է պիտակվել, հարգելի՛ Valen1988։--Voskanyan (քննարկում) 05:18, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Մեկ օրինակ՝ «Ձկների մոտ բացի դրանից — լողափամփուշտը և ներքին խռիկները, իսկ բարձրակարգ ողնաշարավորների — թոքերը:» Անհասկանալի և հայերեն կետադրության պարզագույն կանոններից հեռու նախադասություն Voskanyan: --Valen1988 (քննարկում) 05:22, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Էլի օրինակ՝ «Էնտոդերմը և իր ածանցյալները քորդավոր կենդանիների մոտ ինդուկցիոն ազդեցություն են թողնում քորդամեզոդերմի զարգացման վրա և էնտոդերմի որոշ ածանցյալներ (բերան, անուս, խռիկների ճեղքեր, արտաքին խռիկներ) և իրենց հերթին նորմալ զարգացման համար ազդեցության կարիք ունեն, ելնելով էկտոդերմի և մեզոդերմի տարբեր հիմքերից:» Կրկին չհասկացվող և խառնափնթոր միտք Voskanyan: Հենց դրանք էլ հիմք են հանդիսացել այդպես պիտակելուն: --Valen1988 (քննարկում) 05:25, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Միայն դա՞։ Չեմ հարցնում, թե ինչու միջլեզվայինը չի ավելացվել, եթե համեմատելու համար նախապես գտնվել էր նախօրինակ հոդվածը։ Ինչո՞ւ է մեքենայական թարգմանություն պիտակվել մեկ նախադասության անհասկանալի լինելու պատճառով։ Արդյո՞ք հնարավոր չէր պիտակել վատ թարգմանություն, անհասկանալի նախադասություններ և արագ ջնջման ներկայացնելու փոխարեն ներկայացնել ջնջման կամ պիտակել, գուցե մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ մեկը ուղղում էր։ --Voskanyan (քննարկում) 05:38, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan Առանց կատեգորիա պիտակելուց հետո անցել է 4 ամիս: Ոչ ոք խմբագրում չէր արել, մի շաբաթում անելու է՞ր: Ես միայն ուրախ կլինեմ որ անեն: Հետայսու ի նկատի կունենամ և կպիտակեմ ՎԹ: --Valen1988 (քննարկում) 05:48, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]