Jump to content

Քննարկում:Երեկույթ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Party» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս կաղապարը նախատեսված է «ՎիքիԹիմ 1+3» մրցույթի հոդվածների համար։

Վատ թարգմանություն[խմբագրել կոդը]

Հոդվածի հեղինակներ ջան, խնդրում եմ նորից վերանայել հոդվածը և վերացնել վատ թարգմանած մասերը: Նշում եմ դրանցից մի քանիսը.

  • Հիպ, հիպ, ուռա (1888), ըստ Պեսեր Սևերին
  • Երեկույթ, մարդկանց հավաքույթ, որոնք հրավիրվում են ... - A party is a gathering of people who have been invited by a host for the purposes...
  • պատանիների և մեծահասակների երեկույթները կապված են ալկոհոլի օգտագործման հետ - associated - գուցե ասոցացվո՞ւմ են, կամ զուգորդվում, բայց ոչ կապված են
  • Որոշ երեկույթներ անցկացվում են որոշակի անձի, օրվա կամ իրադարձության կապակցությամբ - Some parties are held in honor of a specific person - անձի պատվին, մնացածի կապակցությամբ
  • ընդունելության վարձ - admission fee - մուտքի վճար
  • Փողոցներում մեծ երեկույթներ կարող են տոնել այնպիսի իրադարձությունների հետ կապված - ? Large parties in public streets may celebrate events such as..
  • ...but did not become popular until the mid-twentieth century - բայց հայտնի չի եղել մինչև 20-որդ դարի կեսերը - ժամանակաձևի սխալ
  • «անվանակոչիկ» բառն առաջին անգամ էի լսում, շնորհակալություն բառի համար, բայց վստա՞հ եք, որ սա այս դեպքն է:
  • Ծննդյան օրվա առթիվ *կազմակերպված* երեկույթները հաճախ ավելի մեծ և շռայլ են լինում, եթե դրանք նշում են մեկի օրը, որը հասել է իր մշակույթի այսպես կոչված «կարևոր տարիքին», ինչպիսին է օրինակ մանկությունից մեծահասակ անցնելը:

Շնորհակալություն հոդվածի համար:--TonJ (քննարկում) 06:13, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի TonJ, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Անպայման կուղղեմ բոլոր սխալները և մի անգամ էլ կվերանայեմ հոդվածը։ Ինչ վերաբերում է «անվանակոչիկ» բառին, ապա բառարաններում այն նշվում է, որպես «именинник» բառի թարգմանություն։--TheBabushka (քննարկում) 10:17, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Թանկագին TonJ Արված է, շնորհակալություն յուրահատուկ ուշադրության համար ։Ճ --SilViePink (քննարկում) 11:11, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շատ շնորհակալություն ուղղումների համար, SilViePink և TheBabushka ջաներ: Հիանալի է: Գուցե «անվանակոչիկի» փոխարեն գրենք պարզ «հոբելյար», ի՞նչ եք կարծում: Դարձյալ շնորհակալություն ուշադրության համար:--TonJ (քննարկում) 11:50, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ճիշտն ասած ուղղելիս հենց հոբելյար էլ գրեցի, բայց ոնց որ չեք նկատել ։) Ավելի լավ, որ նույն կարծիքին ենք դրա վերաբերյալ։

Մի անգամ էլ շնորհակալություն ուշադրության համար։ --TheBabushka (քննարկում) 12:16, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն շատ ուղղումների համար: Դիմեք ինձ, եթե օգնության կարիք կունենաք:--TonJ (քննարկում) 13:36, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]