Քննարկում:Գանձակի խանություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, հրաշալի հոդված է։ Խոսքս ստեղծողին է ուղղված։ Փոքրիկ ճշտում․ «Աղվանքի կամ Գանձասարի կաթողիկոսություն» բաժնի առաջին պարբերությունում գրված է, որ Չարեք բերդը եղել է կաթողիկոսանիստ։ Միգուցե պետք է լիներ Չարեք վա՞նքը։ Չնայած 17–րդ դարում կառուցված Չարեք վանք չի կարող լինել կաթողիկոսանիստ, բայց այդ նույն տեղում նախկինում եղած վանական համալիրը՝ միգուցե։ Նաև հայտնի է, որ Գանձակից հետո կաթողիկոսությունը կարճ ժամանակով տեղափոխվել է Փիփ գյուղի մոտակա ձորում գտնվող քարանձավային վանական համալիր, եթե չեմ սխալվում Ուխտի քար անունով։ (Շատերը ասում են, որ դա հենց նույն Չարեք վանքն է) Բալբաբյանի գրքում եմ կադացել։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Չարեք բերդում եղած լինի կաթողիկոսարան, քանզի այնտեղ եթե եկեղեցի էլ եղած լիներ, ապա միայն մատուռի տեսքով։--Գարդմանահայ (քննարկում) 07։21, 26 Մարտի 2014 (UTC)

Նյութերի մեծ մասը վերցված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից՝ էջ 42-44, որը կարող եք կարդալ այստեղ։ --Hayk.arabaget (քննարկում) 08։21, 26 Մարտի 2014 (UTC)