Քննարկում:Բայդարկաներով և կանոեներով թիավարություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն դարձրեք, որ տերմինաշինության մեջ մեծ չափով տեղի է ունենում բառիմաստի նեղացում։ Այսպես՝ ընդհանուր բառարանում գրված canoe -> հայերեն՝ մակույկ թարգմանությունը այստեղ չի գործում, երբ գործ ունենք մարզական տերմինաբանության հետ, քանի որ մարզական տերմինաբանության մեջ կանոեն մակույկի տեսակ է, ոչ թե մակույկ ընդհանրական անունը, նման պարագայում մենք չէինք օգտագործի նաև բայդարկան, քանի որ սա ևս մակույկի տեսակ է։ Ashot Gabrielyan 08։37, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)

Իսկ «կանոեն» որտեղի՞ց է հայերեն: Որովհետև ռուսերեն «քնու» բառը «կանոե» են տառադարձրել, և մենք դատապարտված ե՞նք միշտ հետևել ռուսերեն օրինակին: Նույնը և բայդարկայի մասին: Ի միջի այլոց, լեզվային հղումների մեծ մասը «բայդարկայով» թիավարության մասին չեն, այլ միայն «կանոեներոն»: Chaojoker 09:08, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Հ.Գ. Մակույկի ռուսերեն կամ անգլերեն համարժեքը չէի՞ք ասի: Chaojoker 09:09, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ինձ ու ոչ ոքի դա պետք չէ այս պարագայում: Կխնդրեի պարզապես ուսումնասիրել բառագիտությունը և դրան զուգահեռ բառագիտության տերմինաբանություն բաժինը: Ձեռքի տակ ունենալ տերմինաբանական ուղեցույց դեռ չի նշանակում տիրապետել տերմինաբանության կանոններին: Երբ մենք գործ ունենք հատուկ մասնագիտությունների տերմինների հետ, որքան էլ ընդահանուր լեզվի համար լավ կազմված բառարան ունենանք, ապա դրանք վերաբերում են ընդհանուր բառաշերտին: Եթե չեք զլանա, ինչ-որ տեղ կարդացեք բառիմաստի նեղացման մասին: Ընդհանրապես խորհուրդ կտայի, քանի որ վիքիպեդիայում մենք հանդիսանում ենք բառարանագիրներ, իսկ բառարանագրությունը բառագիտության բաժիններից է, լավ ուսումնասիրել հատկապես հայերենի բառագիտությունը: Ashot Gabrielyan 09:18, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Մեծ սիրով, եթե հայերենում բառագիտության մասին գրքեր խորհուրդ տայիք, շնոհակալ կլինեի և կփորձեի ուսումնասիրել: Սակայն ես մեծ կասկածներ ունեմ, որ «կանոե» և «բայդարկա» բառերի ներմուծումը հայերեն կատարվել ձեր թված հայերենի մասնագետների կողմից, և ոչ ուղղակի ռուսերենին տիրապետող անձանց կողմից: Եթե «բայդարկաները» և «կանոեները» ինչպես նշեցիք, մակույկների տեսակ են, ի՞նչ եք կարծում հոդվածը վերանվանենք Մակույկներով թիավարություն, որը և հաստատ հայերեն է, և կներառի ընդհանուր իմաստը (և ավելի կարճ է): Chaojoker 09:33, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Մի բան էլ, թող չթվա, թե Հայաստանում, տարբեր մասնագիտությունների գծով տերմինաշինական ոչ մի գործ չի արվում, և մենք պետք է մեզ իրավունք վերապահենք այդ գործառույթները։ 21-րդ դարում արդեն մի քանի անգամ տպագրվել է «Մարզանունների հանրագիտարան», որտեղ բազմաթիվ միջազգային բառեր հայերեն հնչողություն են ստացել այնքան, որ չնայած բոլոր լեզուներում օգտագործվել է միջազգային անունը, այնուամենայնիվ մենք ունենք հայեցի տարբերակը։ Նույն մարդկաց համար դժվարություն չէր այս մարզաձև թարգմանել մակույկներով թիավարություն։ Երբ մենք մեզ վրա ենք վերցնում տերմինաշինարարի դեր, ապա մենք խախտում ենք նաև հենց չեզոքության տարրը, որը Վիքիպեդիայի համար պարտադիր կանոն է։ Այսինքը՝ մենք ընդունված նորմին պարտադրում ենք մերը, որը ոչ մի տեղ ընդունված չէ։ Իսկ բառագիտության գրքերը բազմաթիվ են։ նայեցեք թեկուզ Ալեքսանդր Մարգարյանի կամ Աշոտ Սուքիասյանի «Ժամանակակից հայոց լեզու» միևնույն վերնագրով գրքերը։ Ուզում եմ տերմինների նուրբ ընկալման պահով իմ մասնագիտությունից օրինակ բերել։ «Պոեզիա» բառը մեզանում անհարիր կերպով լայն լսարաններում թարգմանվում է «քնարերգություն», սակայն քնարերգակն ու պոետը կամ բանաստեղծը ոչ միշտ են նույնանում։ Ամեն բանաստեղծ չէ, որ քնարերգակ է։ Այս տերմինները լրջորեն զանազանելու համար անհրաժեշտ է գրականագիտական լուրջ իմացություն։ Ցանկացած մասնագիտության ոլորտում կան այստեսակ նրբություններ, որոնք ընդհանուր բառաշերտում չեն զանազանվում։ Ashot Gabrielyan 09։45, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)

Շնորհակալություն գրքի համար: Տերմինաշինության մասին, դա չի վերաբերում այն բառերին, որ արդեն թարգմանվել են, սակայն եթե մարզանունները թարգմանվել են, կան շատ ուրիշ ոլորտներ, օրինակ ճարտարագիտական, որոնցում գոյություն ունեն և օրեցոր ստեղծվում են բազում նոր բառեր, որոնք հայերեն չեն թարգմանվել և երկար ժամանակ հնարավոր է չթարգմանվեն: Երբ ես խոսում եմ Վիքիփեդիայում լեզվաշինության մասին, խոսքս դրան է վերաբերում (որը պետք է ավելի հիմնավոր քննարկել): Եվ դա այս հոդվածին կապ չունի: Այս հոդվածի պահով կարծում եք համաձայն կլինեք, որ այս բառերը ուղղակի տառադարձվել են ռուսերենից, որպես միջանկյալ լեզու, քանզի այս բառերը առաջին անգամ ռուսերենում չէ, որ հայտնվել են: Այս բառերը հայերենում տարածված չեն: Նաև, փոքր Գուգլի որոնումը ցույց է տալիս, որ կայակ կամ կանու տարբերակներն էլ հայերենում ընդամենը մի քանի տեղ օգտագործվել են: Մակույկը, ի տարբերություն, բավականին տարածված հայերեն բառ է, որը ըստ ձեզ ներառում է «բայդարկա և կանոե» ընդհանուր իմաստը: Կարծում եմ նկատի առնելով այս բառերի ոչ տարածման, և ուղղակի ռուսերենից տառադարձման և ոչ թարգմանման, հենց դրանց օգտվելն է, որ ոչ արդարացված տերմինաշինություն առիթ է տալիս այս հոդվածում (որը և կօժանդակի այս ռուսերեն տարբերակների հայերեն համացանցում տարածման գործին): Որպեսզի խնդրի լուծում, եթե համաձայն չեք «մակույկով թիավարություն» անվանման, ի՞նչ եք կարծում մեզանից մեկնումեկը զբաղվի այն Լեզվի պետական տեսչության հետ քննարկելով և ընդունելով նրանց առաջարկը: Նաև լեզվային հղումների հարցը մնում է լուծել: Chaojoker 10:15, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե ինչ որ մեկը բայդարկա տեսել է, ապա երբեք չի շփոթի մակույկի հետ։ Անվան մեջ բայդարկան մակույկով փոխարինելը լավ միտք չէ։ Բայդարկայի տեղ կարող էր կանոե կամ կայակ լիներ, բայց ոչ մակույկ։ Մեկը երկարավուն է, մյուսը կլոր կողերով։ Տարբեր նավակներ են։ Ի դեպ անգլիացիներն ու ֆրանսիացիներն էլ այդ բառերը վերցրել են հնդկացիներից, իսկ ես հաստատ գիտեմ, նրանք այդ բառերը բոլորովին այլ ձևով էին արտասանում։)--beko 10:38, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Beko ջան, կարդա քննարկման ամբողջությունը: Ի դեպ, կարող է իմանաս մակույկը ռուսերեն կամ անգլերեն ի՞նչ է թարգմանվում: Chaojoker 10:42, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ես նոր նայեցի բառարանում, մի տեղ տալիս է ,որ մակույկը երկարավուն նավակ է։ Ռուսերեն դա чепнок է, իսկ անգլերեն՝ shuttle կամ canoe։ Այնպես որ երևի բայդարկան նույնպես մակույկ է։ Բայց մի տարբերակում էլ лодка է, որի պատճառով էլ շփոթվեցի։ Բայց որպես սպորտաձև, կարծում եմ ընդունված տարբերակին է պետք հետևել։ Այս սպորտային կայքում բայդարկա է։--beko 10։55, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)

Անգլերեն Վիքիում ահա բայդարկան [1], իսկ մակույկը այստեղ, իսկ սա կանոեն է: Ashot Gabrielyan 12:06, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Boat-ը հայերեն նավակն է: Արդյո՞ք մակույկն ու նավակը հայերենում նույն իմաստն ունեն: Նաև, ըստ անգլերեն հոդվածի, բայդարկան ծովային կայակի (որն ըստ անգ. Վիքիի ինքը ևս կայակի տեսակ է) տեսակ է: Այս հոդվածը ընդհանրապես կայակների մասին է, թե՞ կայակի հատուկ տեսակի: Այժմ ես էլ եմ շփոթված: Chaojoker 12:17, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]