Քննարկում:Արագածոտնի մարզի վանքերի և եկեղեցիների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը ստեղծվել է «Հայաստանի հուշարձաններ» նախագծի շրջանակներում։


Վերանվանում[խմբագրել կոդը]

@Խմբագրող, իմ կարծիքով սխալ է վերանվանել այս ցանկը, քանի որ օրինակ Ագարակ գյուղում գտնվող և 10-րդ դարով թվագրվող Թուխ Մանուկ եկեղեցին, Կաթնաղբյուր գյուղում գտնվող և 7-րդ դարով թվագրվող ավերված եկեղեցին ու բազում նմանատիպ այլ եկեղեցիներ դժվար թե գտնվեն Արագածոտնի թեմի հաշվեկշռում։ Այս ցանկը պարունակում է բազմաթիվ այդպիսի եկեղեցիներ, որոնց պատկանելիությունը Արագածոտնի թեմին հիմնավորված չէ, ուստի ցանկի վերնագիրը «Արագածոտնի մարզի եկեղեցիների ցանկ»-ից վերանվանել «Արագածոտնի թեմի եկեղեցիների ցանկ», այդքան էլ ճիշտ չէ։ Գարդմանահայ (քննարկում) 15:33, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Շատ լավ, Գարդմանահայ։ Կարիք չկա բոլոր տասը մարզերի մեջ նշես, գտնում ես սխալ է՝ վերադարձրու հին անվանումը։ --Խմբագրող (քննարկում) 15:34, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Վիքիպեդիայում ընդունված է պահպանել փոխհամագործակցության մթնոլորտը, և եթե որևէ խմբագիր մասսայական խմբագրումներ է կատարում, որոնց ճիշտ լինելը մեկ այլ խմբագրի համար կասկածելի է, ուստի նախընտրելի է այդ մասին բացել քննարկում և բարձրաձայնել, այլ ոչ թե միանգամից կատարել հետշրջումներ։ Քանի որ ինչպես հասկացա նմանատիպ խմբագրումներ կատարել եք նաև այլ հոդվածներում, ապա կոչ եմ անում ինքներդ կատարեք համապատասխան ուղղումները։ --Գարդմանահայ (քննարկում) 15:43, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
23artashes ջան, կխնդրեմ վերականգնել Քննարկում:Արագածոտնի մարզի եկեղեցիների ցանկ և Քննարկում:Գեղարքունիքի մարզի եկեղեցիների ցանկ էջերը հատկապես որ Խմբագրող մասնակիցն ընդունում է իր խմբագրման ոչ այնքան նպատակահարմար լինելը։--Գարդմանահայ (քննարկում) 15:43, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, դրանք ընդամենը վերահղման էջեր էին։ Եթե հիմնական էջերը վերանվանեք, քննարկման էջերն էլ կվերանվանվեն։ Վերականգնելու իմաստը ո՞րն է։ Քննարկման էջերին վերահղում չենք դնում, ջնջելու պատճառը դա էր։ -- 23artashes (քննարկում) 16:13, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
23artashes ջան, շնորհակալություն պարզաբանման համար։ Հուսով եմ Խմբագրող խմբագիրը ժամանակ կգտնի և բարձրացրածս խնդրին առնչվող բոլոր հոդվածների վերնագրերը կշտկի։--Գարդմանահայ (քննարկում) 19:37, 2 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Գարդմանահայ, տեղեկացնում եմ, որ Վիքիպեդիան խմբագրվում է մասնակիցների ցանկությամբ, իսկ ես ցանկություն չունեմ այս հոդվածը վերախմբագրելու, և քո կողմից իմ անունը նշելու։ --Խմբագրող (քննարկում) 04:59, 3 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Խմբագրող, այսինքն սխալ խմբագրումներ ես կատարել, դրա մասին տեղեկացվել ես, ընդունել ես դրանց սխալ լինելը, բայց ցանկություն չունե՞ս ուղղել սխալները։ Քո ասածն այնքան էլ ընկալելի չէ․ շարունակում ես այլ հոդվածներ խմբագրել, բայց քո կատարած սխալ խմբագրումները չես ուզում կամ հրաժարվում ես ուղղել։ Սա կոչվում է ոչ կառուցողական պահելաձև։ Ինչևէ, ես արդեն ուղղում եմ այդ սխալները։ --Գարդմանահայ (քննարկում) 16:28, 3 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]