Քննարկում:Անաերոբներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Անաէրոբ բառի ուղղագրություն[խմբագրել կոդը]

Կենսաբանական մասնագիտական բոլոր գրքերում անաէրոբ բառը գրվում է «է» տառով, որոշ բառարաններում է միայն, որ այն գրվում է «ե»-ով: Խնդրում եմ թողնել «է»-ով ձևը, իսկ «ե»-ովը՝ վերահղել: --Դավիթ (ՍՍՀ) 08:24, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ սխալ է գրված այդ գրքերում, Դավիթ ջան: Ժամանակակից հայերենի կանոններով բառամիջում «է» չի գրվում: Այստեղ «աերո» արմատն է, որը հայերենում գրվում է «ե»-ով: «Է» գրում են ռուսները, որ ճիշտ կարդան. մենք դրա անհրաժեշտությունը չունենք: Բառամիջի «ե»-ն մենք միշտ «է» ենք կարդում, այնպես որ, «այէրո» չենք կարդա: Սխալը ռուսերենի ազդեցությամբ է մտել և, ցավոք, վերջին տարիներին արմատավորվում է. գրում են` «Աէրոֆլոտ», «աէրացիա» և այլն: Դա սխալ է: Այստեղ լեզվաբանական հարց է, կենսաբանությունը ոչ մի կապ չունի: Ի վերջո, բացեք ՀՍՀ-ի համապատասխան հոդվածը և նայեք: --23artashes (քննարկում) 08:39, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]