Քննարկում:Այնթապ (Արարատի մարզ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխություն[խմբագրել կոդը]

Հայկ ջան, ինչի՞ հիման վրա ես անվանափոխել այս հոդվածը: Մի քանի աղբյուր նայեցի (1, էջ 20, ՀՍՀ, տեղանունների բառարան), ամենուրեք Այնթապ է: --23artashes (քննարկում) 10:18, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Արտաշես ջան: Ես իմ սևագրության էջերից մեկում ամենաթարմ տվյալներն եմ ցուցակագրում՝ 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ: Այնթափը կադաստրն է հրապարակել, աղբյուրը դրել եմ: Ի՞նչ կարծիքի ես: --Հայկ (արաբագետ) 10:21, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
Որքան հասկացա, խոսքն այս աղբյուրի մասին է: Բայց իմաստ ունի՞ մեկ աղբյուրը հիմք ընդունել, երբ ունենք բազմաթիվ աղբյուրներ, որոնք պ-ով են տալիս: Հնարավոր է` սա պարզապես վրիպակ լինի, մանավանդ որ` տարածված սխալ է, շատերն են փ-ով ասում ու գրում: Ի՞նչ կասես: --23artashes (քննարկում) 10:30, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հ.Գ. Հայկ ջան, մոռացել էի քեզ նշել: --23artashes (քննարկում) 11:10, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
Արտաշես ջան, միգուցե դնենք այն, ինչ մարզպետարանի կայքում և սփյուռում է: Շտապեցի, հիմա հետ կանվանափոխեմ պ-ի: Շնորհակալություն: --Հայկ (արաբագետ) 11:14, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
Չի ստացվում: Կարո՞ղ ես օգնել: --Հայկ (արաբագետ) 11:15, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]

Արված է, Հայկ ջան: Շնորհակալություն քննարկման համար: --23artashes (քննարկում) 11:22, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 11:23, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]