Քննարկում:Աթարա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմ կարծիքով, այս հոդվածն այլևս նպատակահարմար չէ իր գոյությամբ, քանի որ ստեղծվել է «Աթարա Հայկական» հոդվածը: Իսկ Աթարան բոլորովին այլ գյուղ է:--Որոտ (քննարկում) 04:15, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, ըստ ՀՎ կարգի՝ նույնանուն/կրկնօրինակ հոդվածներից մնում է ավելի վաղ ստեղծվածը, այնպես որ Դուք կարող էիք բարելավել այս հոդվածը: Աթարա Հայկական հոդվածը պիտակեցի ձուլման:--Arsog (1985) 04:57, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Բայց խոսքը տարբեր գյուղերի մասին է: Ինչու՞ սա չպիտի մնա:--Arsog (1985) 04:59, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Arsog, եթե մենք ուշադիր նայենք հոդվածի այլ լեզուներով տարբերակները, ապա կտեսնենք, որ «Աթարա» ոչ հայկական գյուղին վերաբերող բաժնում գրված է Հայկական Աթարայի մասին պատմող տեղեկություն, այնինչ այլ լեզուներով առկա է առանձին «Աթարա Հայկական» հոդվածը: Այստեղ հայերեն տարբերակում բերված են նաև այն տեղեկությունները, որոնք գրված էին նաև ավելի վաղ ստեղծված տեքստում: Ուստի նպատակահարմար չէ նույն գյուղի մասին ստեղծել երկու տարբեր ծավալների հոդվածներ: Եթե Դուք գտնում եք, որ պետք է մնա առավել հին տարբերակը, չնայած իր փոքր ծավալին և սխալ դրված միջլեզվային դաշտում, ապա ես կարող եմ ջնջել իմ կողմից ստեղծված «Աթարա Հայկական» հոդվածը: Իսկ միաձուլման դեպքում անիմաստ կրկնվելու են նույն նախադասությունները և հնարավոր է անհետանան այլ կարևոր տեղեկություններ:--Որոտ (քննարկում) 05:52, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հա, մոռացա նշել, որ ի սկզբանե ցանկանում էի տեղում բարելավել հոդվածը, ինչպես դա արել եմ Ալախաձ, Աչմարդա, Բզիբ, Բզիբտա գյուղերի դեպքում, սակայն ինձ խանգարեց այն հանգամանքը, որ հոդվածը գտնվում էր այն մյուս` Աթարա գյուղի տեղում, ուստի ստիպված խմբագրեցի Աթարա Հայկական տարբերակը: Եվ մի հարց, ինչու՞ փոխվեց աբխազական դրոշը վրացականով: Աբխազիայի բոլոր հայաբնակ գյուղերի մասին հոդվածներում դրված է Աբխազիայի դրոշը, դրանք ես չեմ դրել: Քաղաքական որևէ երանգ չեմ ուզում մտցնել, բայց ինչպե՞ս կնայեք Արցախի գյուղին Ադրբեջանի դրոշով: Եկեք հարցնենք Աբխազիայում ապրող հային, թե նա որտե՞ղ է ցանկանում ապրել, Աբխազիայում թե Վրաստանում: Իսկ փաստն այն է, որ անկախ նրանից, թե Աբխազիան Վրաստանի կազմում է թե ոչ, գյուղը գտնվում է Աբխազիայում, չնայած Վրաստանի հանդեպ ունեցած խորին հարգանքին:--Որոտ (քննարկում) 06:17, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, խնդրեմ ռուվիքիի երկու հոդվածները՝ Атара, որտեղ ասվում է, որ Աթարան հյուսիսում սահմանակից է Աթարա Հայկական գյուղի հետ, և Атара-Армянская: Նույնիսկ աշխարհագրական կոորդինատներն են տարբեր:--Arsog (1985) 07:40, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Իհարկե, բա ես ի՞նչ եմ ասում: Դրանք տարբեր գյուղեր են: Հարգելի Arsog, այն հոդվածը, որն ստեղծվել էր սկզբից, պետք է փոխվի և գրվի Աթարա գյուղի մասին, իսկ այն, որ հայկական Աթարան է, պետք է մնա այդպես:--Որոտ (քննարկում) 07:54, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, այս հոդվածի տեղում պետք է լիներ Աթարա (այսինքն` Աթարա Աբխազական) գյուղի մասին հոդվածը, քանի որ բոլոր մնացած լեզուներով գրված է վերը նշված գյուղի մասին: Սակայն սխալմամբ գրվել է Աթարա Հայկական գյուղի մասին: Եթե համաձայն եք, կարող ենք այն փոխել:--Որոտ (քննարկում) 17:41, 6 Հունիսի 2017 (UTC)[reply]