Քանականական վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանակական վերլուծություն, քանակական անալիզ, վերլուծական քիմիայի հիմնական բաժիններից մեկը, հետազոտվող նմուշում պարունակվող տարրերի, իոնների, ռադիկալների, ատոմական խմբերի, ինքնուրույն նյութերի և ֆազերի քանակական որոշման քիմիական և ֆիզիկ, եղանակների համալիր։ Ըստ վերլուծվող նյութի բնույթի՝ տարբերվում են անօրգանական քանակական վերլուծություն և օրգանական քանակական վերլուծություն։ Կարևոր նշանակություն ունի տարասեռ համակարգերի (հատկապես՝ անօրգանական) հետազոտման համար կիրառվող ֆազային վերլուծությունը։ Ըստ վերլուծության համար անհրաժեշտ նմուշի քանակության՝ տարբերվում են մակրոնմուշի նվազագույն քանակությունը՝ 0,1 գ), կիսամիկրո– (0,01–0,1 գ), միկրո– (0,001–0,01 Գ), գերմիկրո– (1 մկգ) և սուպերմիկրո– (0,001 մկգ) քանանական վերլուծություները։ Քանակական վերլուծության դասական եղանակներն են՝ կշռային վերլուծությունը և ծավալային անալիզը, որոնցից վերջինը ներառնում է տիտրաչափությունը և գազային վերլուծությունը։ Լայն տարածում են գտել քանակական վերլուծության ֆիզիկական և ֆիզիկաքիմիական եղանակները, որոնք կոչվում են նաև գործիքային եղանակներ և հիմնված են նմուշի (կամ նրա լուծույթի) ֆիզիկական հատկությունների չափման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։