Փորձարկային ջրվազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փորձարկային ջրավազան, արհեստական ջրավազան, որը սարքավորված է նավերի մոդելների, դրանց շարժասարքերի, հիդրոտեխնիկա և նավահանգստային կառույցների փորձարկման համար։ Նավի նավագնացային հատկությունները որոշելու, ինչպես նաև դրա կոնստրուկցիայի առանձին տարրերի և ամբողջ իրանի վրա արտաքին բեռնվածքներն ուսումնասիրելու նպատակով փորձարկային ջրավազանները հանդերձավորում են ծովային ալեկոծությունը նմանակող հատուկ հարմարանքներով՝ ալենմանակիչներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։