Փաստ (իրավաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավաբանական փաստերը այն հանգամանքներն են, որոնք իրավահարաբերությունների ծագման, փոփոխման կամ դադարման պատճառ են հանդիսանում: Իրավաբանական փաստերը ամրագրված են իրավական նորմերում որպես նրանց իրարկության մեջ մտնելու համար անհրաժեշտ հանգամանքներ: Դրանք ձևակերպվում են իրավական նորմի վարկածում:

Ըստ իրավաբանական սուբյեկտի կամքից կախվածության հանգամանքի իրավաբանական փաստերը բաժանվում են երկու խմբի

  • Եղելություններ
Այն իրավաբանական փաստերն են որոնք առաջանում են մարդու կամքից անկախ: Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Մարդու կամքով առաջացող, բայց հետագայում նրա հսկողությունից դուրս եկող
  • Մարդու կամքից անկախ առաջացող և հետագայում նրա հոսկողությանը չենթարկվող(ֆորս մաժոռ)
  • Գործողություններ՝
Այն իրավաբանական փաստերն են որոնք վրա են հասնում մարդու կամքով: Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Իրավաչափ գործողություններ
Այնիսի գործողություններն են որոնք միտված են իրավահարաբերությունների մեջ մտնելուն: Սրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Իրավաբանական ակտեր
  • Իրավաբանական արարքներ
  • Ոչ իրավաչափ գործողություններ(իրավախախտումներ)
Այն իրավական փաստերն են որոնք կհամարվեն Հակաիրավական գործողություններ:

Աղբյուրներ[խմբագրել]

Վ.Ն Խրոպոնյուկ, «Պետության եւ իրավունքի տեսություն», 375 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել]