Փաստաթղթաշրջանառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստաթղթաշրջանառություն, կազմակերպության ներսում կամ մի քանի կազմակերպությունների միջև փաստաթղթերի շարժը՝ ստեղծումից կամ ստանալուց մինչև կատարման ավարտը, այսինքն՝ դրանց ուղղորդումը աշխատանքի մեջ։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվառման մեջ գոյություն ունի փաստաթղթաշրջանառության հինգ հիմնական փուլ.

  1. Փաստաթղթի ստեղծում բիզնես գործարքի ժամանակ։
  2. Փաստաթղթի փոխանցումը հաշվապահություն։
  3. Հաշվապահական ձևաչափով ստացված փաստաթղթերի ստուգում բովանդակությամբ և թվաբանությամբ։
  4. Հաշվապահությունում փաստաթղթի մշակում, որը ներառում է՝
    1. Սակագին
    2. Խմբավորում
    3. Հաշվի հանձնարարություն
  5. Փաստաթղթերի հանձնում արխիվացման։

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար սերվերի վրա ստեղծվում է տվյալների հենք, որտեղ էլ պահվում են փաստաթղթերը։ Մուտքը տվյալների հենքին իրականացվում է բրաուզերի օգնությամբ (որպես կանոն, բրաուզերի հասանելիությունը որոշում է ստեղծված ինտերֆեյսի մշակողը)։ Մուտքի հնարավորություն կատարվում է ինչպես լոկալ ցանցի(ներքին) միջոցով, այնպես էլ ինտերնետի(արտաքին) միջոցով։ Փաստաթղթերը պահպանվում են կամ ներբեռնվում են որոշակի նշված թղթապանակների մեջ։ Թղթապանակները բաշխված են կազմակերպության ստորաբաժանումների հիերարխիկ կառուցվածքին համապատասխան։ Ստեղծել, փոփոխել, ջնջել ստեղծված փաստաթղթերը, իրավունք ունի միայն փաստաթղթերի սեփականատերը։

Փաստաթղթաշրջանառություն գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթաշրջանառության գրաֆիկը՝ սխեմա է, որը նկարագրում է առաջնային փաստաթղթերի շարժը կազմակերպության մեջ իրենց ստացման ժամանակից մինչև փաստաթղթերի արխիվացումը։ Որպես կանոն, գրաֆիկը կազմվում է գլխավոր հաշվապահի ղեկավարության ներքո։ Ղեկավարը պետք է հաստատի այն ըստ կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության։ Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ պարտադիր չէ մանրամասն նկարագրել ամբողջ փաստաթղթաշրջանառության գրաֆիկը։ Բավական է արտացոլել միայն իր գործն ըստ էության լուծող դրույթների։ Ամբողջական ժամանակացույցը ավելի լավ է շարադրել առանձին կազմակերպման կարգի մեջ։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]