Ցղնայի մետաքսի Սարգսյանների գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցղնայի մետաքսի Սարգսյանների գործարան, գործել է 19-րդ դարի վերջերից մինչև 1910-ական թվականները, Գողթն գավառի Ցղնա ավանում։ Գտնվել է Տամբրի թաղից դեպի հարավ։ Գործարանն ունեցել է 250-300 բանվոր, կահավորված է եղել եվրոպական մի շարք սարքերով։ Արտադրված բարձրորակ մետաքսաթելի մի մասը արտահանվել է որոշ երկրներ։ Գործարանի տերը եղել է Հմայակ Սարգսյանը։ Բացի այս գործարանից, եղել են ևս 4 տնայնագործական գործարաններ։ 1896 թվականին Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունեցել գեղարվեստա-արտադրական ցուցահանդես, որտեղ գործարանը պարգևատրվել է արծաթյա մեդալով և դիպլոմով։ Գործարանը ունեցել է 24 մեքենա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 52 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։