Տարածություն և ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարածություն և ժամանակ, մատերիայի գոյության հիմնական ձևերը, այսինքն՝ մատերիական օբյեկտների և երևույթների կոորդինացման ձևերը։ Պատմականորեն ձևավորվել են տարածության և ժամանակի սուբստանցային և ռելացիոն ըմբռնումները։ Ըստ առաջինի տարածություն և ժամանակ մատերիայից և մեկը մյուսից անկախ գոյություն ունեցող էություններ են։ Այսպիսի մոտեցումն սկիզբնավորվել է անտիկ ատոմիզմի շրջանակներում (դատարկ տարածություն) և ամբողջականացվել է Նյուտոնի ուսմունքում և դասական ֆիզիկայում (բացարձակ տարածություն, բացարձակ ժամանակ)։ Ըստ մյուս ըմբռնման, տարածությունն արտահայտում է օբյեկտների համագոյակցության, իսկ ժամանակը՝ երևույթների հաջորդափոխման կարգը։ 20-րդ դարում ֆիզիկայի զարգացումը, շնորհիվ հարաբերականության տեսության (Հարաբերականության հատուկ տեսություն, Տիեզերական ձգողություն), բացահայտեց տարածության և ժամանակի, ինչպես նաև դրանց ու մատերիայի միջև գոյություն ունեցող քանակական առնչությունները։

Բնագիտության առավել հիմնարար հասկացություններ են տարածությունը և ժամանակը։ Փիլիսոփայական մակարդակի վրա սահմանվում են որպես մատերիայի գոյության հիմնական ձևեր։ Եթե չկան մատերիա , նյութ , ուրեմն չկան տարածությունը և ժամանակը։ Մատերիան ունի հասկացություններ՝ փոփոխականություն և ժամանակ։ Տարածությունը և ժամանակը արտահայտվում են մատերիայի կառուցվածքայնությամբ և փոփոխությամբ ։ Տարածությունը սովորաբար համարվում է եռաչափ, համասեռ , իզոտրոպ՝ օժտված Էվկլիդեսյան երկրաչափությամբ։

Եռաչափությունը ունի 3 չափումներ։ Այն թե ինչո՞ւ է տարածությունը եռաչափ փորձել են բացատրել սկսած 20-րդ դարի սկզբից։ Բնության պարզագույն ուժերը հետադարձ համեմատական են հեռավորության քառակուսուն՝ պայմանավորված տարածության եռաչափ լինելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 609