Վիքիպեդիա:Վիքիպեդիայի ուսուցողական ձեռնարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղմեք "Խմբագրել" կոճակը հոդվածում փոփոխություններ անելու համար

Խմբագրում[խմբագրել]

Բացառությամբ մի քանի պաշտպանված էջերի, ամեն էջ ունի «Խմբագրել» կոճակը, ինչը թույլ է տալիս ձեզ խմագրել այն էջերը, որոնք դուք դիտում եք։ Դա Վիքիպեդիայի ամենագլխավոր առանձնահատկությունն է և այն հնարավորություն է տալիս ուղղումներ անել հոդվածներում կամ ավելացնել նորերը։ Եթե դուք հոդվածում տեղեկություն եք ավելացնում, խնդրում ենք նշել հղումները, որովհետև առանց հղումների փաստերը կարող են ջնջվել։

Խմբագրման փորձ ձեռք բերելու համար գնացեք ավազարկղ և սեղմեք "Խմբագրել" կոճակը։ Երբ դուք սեղմում եք "Խմբագրել" կոճակը, այն բացում է խմբագրման պատուհանը, որտեղ կգտնեք այդ եջի տեքստը։ Ավելացրեք ինչ որ զվարճալի կամ հետաքրքիր բան կամ ուղղակի գրեք հոդվածը ձեր սեփական բառերով։ Այժմ սեղմեք «Պահպանել փոփոխությունները» կոճակը և տեսեք, թե ինչ ստացվեց։

Խմբագրության վերլուծություն[խմբագրել]

Ձեր առաջին փորձնական խմբագրությունը (վերևում) բաց է թողնում երկու քայլ, որը դուք պետք է անեք, եթե դուք խմբագրում եք մի հոդված կամ էջ, որը մարդիկ կարող են կարդալ։ Այսպես, սեղմեք "Խմբագրել" կոճակը կրկին, մուտքագրեք ինչ-որ տեքստ և հետո կատարեք այդ երկու լրացուցիչ քայլերը։

Առաջինը․ ամեն անգամ, երբ դուք խմբագրում եք որևէ էջ, ապա վարվելակարգը (կամ "Վիքիվարվելակարգը") պահանջում է ավելացնել ձեր փոփոխության բացատրությունը խմբագրման ամփոփում արկղում, որը դուք կգտնեք խմբագրման պատուհանի ներքևի մասում։ Ձեր բացատրությունը կարող է նաև կարճ լինել։ Օրինակի համար, եթե դուք անում եք ընդամենը ուղղագրական ուղղում, ապա դուք կարող եք գրել միայն "տառասխալ". Նաև, եթե ձեր էջում կատարած փոփոխությունն չնչին է, ինչպես տառասխալի կամ քերականության ուղղումը, ապա օգտակար կլինի ստուգել "Սա չնչին խմբագրում" է արկղը. (Այս արկղը երևում է միայն մուտքագրման ժամանակ)։ Ձեր ավազարկղի խմբագրման համար, դուք կուզենաք երևի թե խմագրության ամփոփում, ինչպիսին "Թեստավորումն" է։

Նախադիտում[խմբագրել]

"Նախադիտում" կոճակը գտնվում է "Հիշել էջը" կոճակի աջ կողմում և խմբագրության ամփոփում դաշտի նեքևում

Երկրորդը․ դուք պետք է միշտ օգտագործեք Նախադիտում կոճակը։ Այն բանից հետո, երբ դուք մուտքագրեք փոփոխությունը խմբագրման արկղում ավազարկղի համար, սեղմեք Կաղապար:Մեդիավիքի:Նախադիտում կոճակը Հիշել էջը կոճակի փոխարեն։ Սա թույլ կտա տեսնել թե ինչպիսին է այդ էջը ձեր փոփոխությունից հետո և մինչև վերջնական պահպանումը։ Մենք բոլորս էլ կարող ենք սխալներ թույլ տալ․ այս գործողությունը հնարավորություն է տալիս գտնել այդ սխալները, մինչև ուրիշները կգտնեն դրանք։ Օգտագործելով Նախադիտումը առանց պահպանման նաև հնարավորություն է ընձռնում փորձել ֆորմատներ և այլ խմբագրություններ առանց լցնելու էջի պատմությունը. Դրանից հետո չմոռանա՛ք պահպանել ձեր խմբագրությունները։

Պահպանել էջը[խմբագրել]

Կատարե՞լ եք խմբագրման վերլուծությունը։ Էջը նախադիտե՞լ եք։ Ուրեմն դուք պատրաստ եք կատարել վերջին քայլը՝ սեղմել Հիշել էջը կոճակը։


Try editing in the sandbox
Continue the tutorial with Formatting