Վիքիպեդիա:Մրցույթ Արվեստի աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Մրցույթ Արվեստի աշխարհ   Մասնակիցներ   Ցանկեր   Կաղապարներ   Ստեղծված հոդվածներ   Վիճակագրություն  

Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը։

Սա երկարաժամկետ մրցույթ է, սկսվել է 2016 թվականի հունվարի 1-ից, տևելու է 3 ամիս: Հոդվածները պետք է լինեն միայն արվեստի և արվեստագետների մասին։ Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան հարստացնել արվեստի մասին որակյալ հոդվածներով։

Ի՞նչի մասին կարելի է գրել։

Կարելի է գրել արվեստի ուղղությունների, ոճերի, արվեստի ստեղծագործությունների և արվեստագետների մասին։

Ինչպես մասնակցել

Խմբագիրները պետք է գրանցվեն մասնակիցների էջում։ Հոդվածները գրելուց հետո դրանք գրանցեն հատուկ բաժնում։ Մրցույթի շրջանակներում ստեղծված հոդվածների քննարկման էջում պետք է տեղադրել մրցույթի կաղապարը։

Գնահատում

Ստեղծված հոդվածների քանակը հաղթողներին ընտրելուց նշանակություն չի ունենալու։ Հոդվածները մրցույթին մասնակցելու համար պարտադիր պետք է ունենան որոշակի նվազագույն ծավալ՝ 5000 բայթ տեքստային մաս։ Հոդվածները պետք է լինեն նշանակալի նյութի կամ անձի մասին, պարտադիր հեղինակավոր աղբյուրներով։ Պետք է օգտագործված լինեն մատչելի կաղապարներն ու տեղեկաքարտերը։ Հանրագիտարանային ոճը պարտադիր է։