Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իսպանիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպանիա, պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն, պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները: Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին: Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան: Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում:

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում։ Անդամակցում է Միվորված Ազգերի Կազմակերպության, ՆԱՏՕ, ՏՀԶԿ և ԱՀԿ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար։