Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տվյալ համաձայնագրով սահմանում են ընդհանուր կանոններ և առաջարկություններ Վիքիպեդիայում մասնակցային հաշիվների համար անուն ընտրելու և օգտագործելու համար։

Եթե մինչ այժմ Վիքիպեդիայում մասնակցային հաշիվ չունեք, դուք կարող եք այն ստեղծել. Գրանցումը տալիս է Ձեզ մի շարք առավելություններ, հատկապես՝ ձեր բոլոր խմբագրումներ կկապնվեն ձեր մասնակցի անվան հետ։

Մասնակցի անվան ընտրությունը[խմբագրել]

Վիքիպեդիայում ձեր համար անուն ընտրելուց հիշեք ժողովրդական խոսքը՝ «Դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով»։ Այստեղ ձեր հագուստը ձեր անունն է, որը թող լինի համեստ, բայց պատշաճ։

Կախված նրանից, թե որքան եք ուզում պահել ձեր անունը գաղտնի, ձեր մասնակցի անունը կարող է կազմվել ձեր իրական անվան մասերից կամ մականունից։ Կարող է լինել բոլորովին նոր կեղծանուն, որը նախկինում երբեք չեք օգտագործել։

Եթե որոշել եք չօգտագործել ձեր իրական անունը և ընտրել կեղծանուն, ապա այն պետք է և ձեզ լինի հաճելի և ոչ տհաճ մյուս մասնակիցներին։

Ձեր մասնակցի անունը չպետք է թողնի առավելության կամ որոշակի իրավունքների պատրանք, չի թույլատրվում անվան մեջ օգտագործել «ադմինիստրատոր», «բյուրոկրատ», «ստյուարդ», «ստուգող» բառերը կամ նրանց համարժեքները այլ լեզուներով, օրինակ՝ «admin», «sysop», «moderator»։ Նմանապես չի կարելի օգտագործել անուններ, որոնք ավարտվում են «bot/բոտ/ռոբոտ» բառերով։ Սրանք օգտագործվում են բոտ մասնակցային հաշիվների համար։

Իսկական անուն[խմբագրել]

Օգտագործելով ձեր իրական անունը, դուք հնարավորություն կտաք ուրիշներին ըստ ձեր խմբագրումների ճանաչել ձեզ, անձնապես վիրավորել կամ հետապնդել։ Այնպես որ լավ մտածեք նախqան ձեր սեփական անունով գրանցվելը։ Անգամ եթե հետագայում ուզեք մասնակցի անունը փոխել, տեղեկությունը նախկին անվան մասին հասանելի կլինի բոլորին։ Այդ ժամանակ միակ ընդունելի ելքը՝ նորից, նոր մականունով գրանցվելն է։

Չի թույլատրվում օգտագործել ներկայումս ողջ անհատների անուններ եթե իհարկե նա ձեր անվանակիցը չէ։ Այդ դեպքում հնարավոր է, ապահովության համար ձեր հաշիվը արգելափակվի, մինչև որ դուք ապացուցեք, որ դա ձեր իրական անունն է։

Անուններ, որոնք համընկնում են առևտրային ապրանքանշանների կամ ընկերությունների անվանումների հետ[խմբագրել]

Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունը օգտագործել որպես մասնակցի անուն չի արգելված, բայց խորհուրդ չի տրվում և որոշ հանգամանքներում կարող է խախտում համարվել։

Հատուկ նշաններով մասնակիցների անուններ[խմբագրել]

Մասնակիցը իրավունք ունի իր անունը գրել ցանկացած լեզվով, հայերեն, լատինատառ կամ կիրիլիկ, նաև՝ արաբերեն, չինարեն, հունարեն, ճապոներեն և այլն։ Բայց հաշվի առեք, որ դա անվան նավարկման համար դժվարություն կստեղծի, մյուս մասնակիցները կարող են շփոթել կամ դժվարանալ ձեր անունը գրելուց։ Նման անունների ընթերցումը հեշտացնելու համար կարող եք ձեր ստորագրությունը հայերեն կամ լատինատառ գրել և հետո հղում տալ դեպի ձեր մասնակցային էջը։