Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Հունիս 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրների ֆուտբոլային առաջնությունների վերաբերյալ

Վիքիպեդիայի ներկայիս քաոսը կանոնակարգելու համար առաջարկում եմ երկրների ֆուտբոլային առաջնությունների կոչման միասնական եղանակ ընտրենք, առաջարկում եմ երեք տարբերակ կխնդրեի հիմնավորումով նշել ավելի ճիշտ տարբերակը կամ առաջարկել Ձեր տարբերակը:

  1. Երկրի ֆուտբոլի առաջնություն, օրինակ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն, Իտալիայի ֆուտբոլի առաջնություն:
  • Թույլ կողմերը.
    • Մրցույթի պաշտոնական անունը առաջնություն չէ,
    • Չի կարելի ենթադրել, որ բարձագույն խմբի մասին է խոսքը:
  • Ուժեղ կողմերը.
    • Մեր լրատվամիջոցներում հիմնականում օգտագործվում է այս տարբերակը,
    • Այն հեշտ է խմբագիրների համար:

2. Առաջնության պաշտոնական անվանում, օրինակ` Լա Լիգա, Սերիա Ա, Պրիմիեր լիգա

  • Թույլ կողմերը.
    • Որոշ երկրների առաջնությունների անվանումներ շատ բարդ են, օրինակ` Էրեդիվիսի դիվիզիոն կամ Տիպպելիգա և այլն,
    • Շատ առաջնությունների անվանումներում կա հովանավորի անվանումը, որը գովազդային կարող է լինել:
  • Ուժեղ կողմերը
    • Այն առաջնության պաշտոնական անվանումն է,
    • Կան նաև երկրորդ դիվիզիոններ, որոնք տարբեր երկրներում տարբեր մակարդակի են, օրինակ երկներ կան, որտեղ երկրորդ դիվիզիոնը կոչվում է առաջին, իսկ առաջինը բարձրագույն և այլն, այսպես ընթերցողը հստակ կիմանա, թե որ մակարդակի դիվիզիոնի մասին է խոսքը:

3. Երկրի ֆուտբոլի բարձրագույն խումբ կամ դիվիզիոն օրինակ Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն, Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խումբ:

  • Ուժեղ կողմերը,
    • Այսպես հստակ ընթերցող կիմանա որ մակարդակի մասին է խոսքը,
    • Հեշտ է խմբագիրներին գրելու համար,
  • Թույլ կողմերը
    • Սա մրցույթի ճիշտ անվանումը չէ,
    • Հայկական աղբյուրներում քիչ գործածական է:
ակնկալում եմ բոլոր ֆուտբոլասերների կարծիքը, ինքս հակված եմ երկրորդ տարբերակին:--Սամվելքննարկում 09:49, 13 Հունիսի 2016 (UTC)[reply]
Կողմ եմ 2-րդ տարբերակին, բայց պետք է վերահղումներ ստեղծել հոդվածից նաև մյուս տարբերակներին: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը հիմա ուզի կարդալ Իտալիայի առաջնության մասին և չիմանա առաջնության պաշտոնական անվանումը, նա չի կարող գտնել հոդվածը, որովհետև վերջինիս վրա վերահղում չկա: --Realdavo (քննարկում) 11:08, 25 Հունիսի 2017 (UTC)[reply]
Կողմ 2-րդ տարբերակին․ պաշտոնական անվանումները։--Ավետիսյան91 (քննարկում) 11:23, 25 Հունիսի 2017 (UTC)[reply]

Հեղինակային իրավունք