Վիքիպեդիայի քննարկում:Կարևորագույն հոդվածներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանի որ երկար ժամանակ այս հոդվածը մոռացված է մնացել և ըստ էության անունով համապատասխանում է ոչ այն հոդվածին, որին հղված է այլալեզու վիքիներում և առավել ևս այս հոդվածը որպես հարմար վերահսկման գործիք օգտագործելու մոտեցումներն այլ վիքիներում զարգացել ու ավելի հարմար և օրինակելի են դարձել, առաջարկում եմ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները, որոնցից առաջին 2-ի վրա ես կաշխատեմ 2010թ ապրիլ-մայիս ամիսներին։

Այս հոդվածներին արված հղումները տեղադրել Օգնության էջերում, գուցե նաև Գլխավոր էջի վրա, ասենք կատեգորիաներ կամ Բովանդակություն խորագրի տակ մասնակիցների համար նոր հոդված գրելու կամ հների վրա աշխատելու ընտրությունը հեշտացնելու համար ։--Lilit Gabyan 07։56, 7 Ապրիլի 2010 (UTC)

Չստուգված վերնագրեր[խմբագրել կոդը]

Նոր ստուգեցի՝ Պատմական քաղաքական գործիչներ և առաջնորդներ ենթագրի տակ մոտ տասը անուն գտա, որոնք նշված էին որպես գոյություն չունեցող, բայց կան։ Պատճառը՝ ենթադրվող հոդվածների անունները սխալ են տրված։ Մարդկանց թյուրիմացության մեջ չգցելու համար հարկավոր է վերնագիր առաջարկելուց առաջ ճշտել։--beko 11։57, 25 Ապրիլի 2010 (UTC)

Իմիջիայլոց, մարդկանց անունները հենց այն պատճառով չեն գտնվում, որ հանրագիտարանային տեսքով չեն տրված հոդվածների վերնագրերում «Անուն ազգանուն», ինչը Դուք չստուգված տեղեկատվություն եք որակել, ես ստուգել էի և պատրաստվում էի առաջարկել հոդվածների անուններում ճիշտ փոփոխությունը «Ազգանուն, անուն», ինչը ճիշտ կլինի և՛ ինդեքսավորման տեսակետից, և՛ այբբենական դասավորման։ Եվ շատ կհեշտացնի ու կարագացնի դրանց որոնումը հանրագիտարանի էջերում։ Բայց քանի որ ինձնից առաջ եք անցել ու ոչ թե հոդվածներն եք փոխել, այլ ցանկը, հիմա ուրիշ շատ ավելի կարևոր անելիքներ ունեմ դրան անդրադառնալու համար։ --Lilit Gabyan 14։31, 7 Մայիսի 2010 (UTC):

Հայերեն Վիքիպեդիայի անունների գրելու կարգը, ինչպես Վիքիպեդիաներից շատերը, եղել է Անուն Ազգանուն կարգը: Չգիտեմ՝ ինչ այբբենական դասավորման մասին է խոսքը: Եթե խոսքը կատեգորիաներում դասավորման մասին է, ապա հոդվածի տեքստում {{DEFAULTSORT:Ազգանուն, Անուն}} հրամանը շատ արդյունավետորեն լուծում է այդ հարցը՝ ինչպես բոլոր Վիքիներում: Սա թղթային հանրագիտարան չէ, և հոդվածների անվանման կարգը նրանց փնտրման մեջ ոչ մի արագացման և հեշտացման տարբերություն չի տալիս: Պատմության ընթացքում էլ մարդիկ Անուն Ազգանուն կարգով են հիշվել: Միայն խորհրդային տարիներին է Ազգանուն, Անուն անվանումը մոդայիկ դարձել, որը որոշ չափով դեռ պահպանվում է ռուսերեն շրջանակներում: Սակայն մեր Վիքիպեդիային խորհրդային ժամանակներ վերադարձնելու ոչ մի պատճառ չեմ գտնում:
Նաև, խնդրում եմ բոլոր նման պարագաներում, երբ հանրագիտարանի հոդվածներից շատերի վերանվանման կամ ոճի փոփոխման խնդիրի եք հանդիպում, այն քննարկեք Խորհրդարանում՝ նախքան այդ փոփոխությունները կատարելը, և ոչ թե նախ անել փոփոխությունները և հետո ստուգել և պատրաստվել նրանց քննարկել, որովհետև անհամաձայնության դեպքում ավելանում է դրանց բոլորի հետ փոփոխման խնդիրը: Շնորհակալություն հասկանալու համար, Chaojoker 18:22, 7 Մայիսի 2010 (UTC)[reply]

Հենրի VIII[խմբագրել կոդը]

Հենրի VIII hոդվածն սկսել էր 188.115.214.151 IP-ով մասնակիցը և թողել էր Վիքիպեդիա:Կարևորագույն հոդվածներ ցանկի էջում։ Ես միայն «պատճենել ու հիշել» եմ Հենրի VIII վերնագրի տակ։ --Lilit Gabyan 14։10, 7 Մայիսի 2010 (UTC) Հ.Գ. Կարող է շատ լավ հոդված դառնալ։ Հարգելի 188.115.214.15, գրանցվեք, որպեսզի հեշտ լինի ձեզ հետ հաղորդակցվելը և ինքնուրույն շարունակեք ձեր սկսած հոդվածը։ --Lilit Gabyan 14։17, 7 Մայիսի 2010 (UTC)

New real time list of missing articles[խմբագրել կոդը]

I suggest that you give a look to the Mix'n'match tool by Magnus Manske, and that you recommend it from this page. Thanks to Wikidata, it's able to tell you in real time what articles you're missing out of several reliable lists of relevant persons. --Nemo 17:06, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Մառլեն Դիտրիխ հոդվածը անգլերեն վիքիում[խմբագրել կոդը]

ողջույն Լիլիթ ջան, լավ եք? Մառլեն Դիտրիխ հոդվածը անգլերեն վիքիում չունի կարգավիճակ, դրա համար հեռացրեցի գուցե ինչ-որ բան սխալ գիտեմ, խնդրեմ գրես, շնորհակալություն ուշադիր լինելու համար --ERJANIK (քննարկում) 18:13, 14 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Ողջույն, ERJANIK ջան, Անգլերեն վիքիում այն դասվում է որպես C կատեգորիայի հոդված։ Ահա քննարկման էջը։ Կարևորագույն հոդվածների պարագայում սրանք ոչ թե կարգավիճակներ են, ինչպես որ լավ կամ ընտրյալ հոդվածների դեպքում է, այլ ուղղակի դասակարգումներ։--Լիլիթ (քննարկում) 18:17, 14 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
հասկացա, շնորհակալություն, փաստորեն հոդվածի մեջ չի երևում, քննարկման էջից պետք է նայեի, ապրես, բայց չասեցիր ոնց ես: --ERJANIK (քննարկում) 18:19, 14 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
Լավ եմ, ERJANIK ջան, մերսի, դու ո՞նց ես :) --Լիլիթ (քննարկում) 18:33, 14 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
ես ել լավ եմ, մերսի, օրերից մի օր մի փոոոոոքր ազատ էի, ասեցի մի երկու բան անեմ վիքիում: --ERJANIK (քննարկում) 18:37, 14 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]