Վիքինախագիծ:Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը
Համագործակցություն «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» կազմակերպության հետ

Փիլիսոփայական թեմաներով հոդվածների
ստեղծում և բարելավում Վիքիպեդիայում



«Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցելով «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կրթական կազմակերպության հետ օգոստոսի 1-ից սկսում է «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագիծը, որի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում փիլիսոփայական թեմաներով հոդվածներ ստեղծելն ու բարելավելն է։

Նախագծի ժամանակացույց՝

  • հունիսի 28-ից հուլիսի 17-ը՝ խմբագրման հմտությունների ուսուցման դասընթացի գրանցում,
  • հուլիսի 19-ից 25-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների առկա ուսուցում,
  • օգոստոսի 1-ից սեպտեմբերի 10-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում Հայերեն Վիքիպեդիայում։

Մրցույթի շրջանակներում նշանակալի ներդրում ունեցողները «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» կազմակերպությունից կստանան հավաստագրեր։