Վիքինախագիծ:Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար | Ծաղկաձոր | հունվարի 21-28


Բարի գալո՜ւստ Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2024

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 21-28-ին 18-35 տարեկան երիտասարդներիի համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Վիքիճամբարին մասնակցելու են 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք խմբագրում են Հայերեն Վիքիպեդիայում: Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն հոդվածներ՝ կատարելով թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։