Վիգվամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apache Wickiup, Edward Curtis, 1903.jpg

Վիգվամ, Հյուսիսային Ամերիկայի անտառային հնդկացիների՝ ալգոնքինների, կացարանը։ Գրականության մեջ մտել է որպես հընդկացիների գմբեթաձև կացարանի անվանում, ի տարբերություն կոնաձև տիպի։ Վիգվամ կառուցելիս՝ հնդկացիները հողի մեջ շրջանաձև կամ ձվաձև մխրճում են ճկուն ծառաբներ, դրանց ծայրերը ճկելով միացնում ընդհանուր հանգույցով։ կմախքը ծածկում են ճյուղերով, կեղևներով, խսիրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png