Վելանայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելանայ
Տեսակկղզի
Երկիր Շրի Լանկա
Վարչատարածքային միավորJaffna District?
Մակերես64,1 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Վելանայ (նախկինում հայտնի էր Լեյդեն անունով[1], թամիլերեն՝ ஊர்காவற்துறை), կղզի Շրի Լանկայի հյուսիսում գտնվող Ջաֆֆա թերակղզու ափին։ Կղզու մակերեսը կազմում է 64,1 կմ²[2]։ Բնակչությունը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 16 300 մարդ[3]։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ամենամեծ բնակավայրը Քեյս քաղաքն է։ Այլ բնակավայրեր են Ալլայպադին, Մանկուպանը, Վելանին, Սարավանայը, Պուլիյանկուդալը, Սուրուվիլը, Նարանտանայը, Կարամպանը։

Բնակչություն և կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ջեյմսի եկեղեցի

Վելանայի բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ, մնացած՝ ավելի քիչ մասը իսլամ և քրիստոնեություն։ Կան մի քանի հինդուիզմական տաճարներ, ինչպես նաև եկեղեցիներ, մզկիթներ, հիվանդանոց, 10 դպրոց և քայթսերֆինգի բազա։

2006 թվականի մայիսի 13-ին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ կղզու վրա տեղի ունեցավ Ալլայպադիի կոտորածը։ Զոհվել են թեմիլական փոքրամասնության 13 անդամ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R.H Basset Chapter 12 The Islands // Romantic Ceylon. Its History, Legend and Story. — New Delhi: AES Reptiny, 1997. — P. 274-310. — ISBN 81-206-1274-4
  2. Table 05 (Geo., Topography) Islands in Sri Lanka Արխիվացված 2012-03-01 Wayback Machine (անգլ.)
  3. Statistical Handbook 2009 Արխիվացված 2010-03-26 Wayback Machine (անգլ.)
  4. «Доклад Amnesty International 2007. Шри-Ланка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]