Վարդան Մկրտիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդան Մկրտիչյան, հայ դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունիսի 19-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Ուսումը ստացել է Ե. Տեմիրճյանի և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, նաև երկու տարի սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1983 թվականից սկսել է աշխատել թատրոնում։ Հինգ տարի շարունակ խաղացել է Վ. Ատրունու «Հայկական շրջիկ թատերախմբում», որտեղ կատարել տարբեր դերեր[1]։

1988-1992 թվականներին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Երևանում աշխատել է Հ. Մալյանի կինոդերասանի, Լուսաշխի տան «Հավլաբար» թատրոնների հետ։

Երբ վերադարձել է Բեյրութ, աշխատել է լիբանանահայ թատերախմբում` կատարելով մի շարք դերեր։ Ներկայացումներ է բեմադրել «Շիրվանզադե» թատերախմբում, իսկ 2001 թվականից տարբեր դերեր է կատարել «Վահրամ Փափազյան» թատերախմբում[2]։

Մկրտիչյանը հիմնել է «Բեմ 2000» թատերախումբը։ Բեմադրել է մի քանի պիեսներ, որոնցից են «Թատրոն, թատրոն խաղանք», Շ. Շահնուրի «Նահանջ առանց երգի» և այլ ստեղծագործություններ։ «Նահանջ առանց երգի» ստեղծագործության բեմադրությամբ 2007 թվականին մասնակցել է «Հայ-Ֆեստ» երևանյան փառատոնին։

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գահը»` Հեղափոխական
  • «Մոխրիկ»` Իշխան
  • «Ծառը»` Քերոբ
  • «Փայտոջիլների պահարանը»` Հակոբ
  • «Անավարտ սկիզբ»` Եփրեմ
  • «Կասկածը կնոջ մտքին մեջ»` Քամիյ
  • «Մենության վերջին կանգառը»-«Տրամվայ «Ցանկություն»` Սթենլի Քովալսքի
  • «Ֆիլումենա Մարտուրանո»` Դոմենիկա Սորիանո
  • «Շողոքորթն»` Բարթեմ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղաքավարություն մինչև մահ» (հեղինակ` Հակոբ Պարոնյան)
  • «Թատրոն, թատրոն խաղանք»
  • «Նահանջ առանց երգի» (Շահան Շահնուր)
  • «100 տարի ետք` կամուրջին տակ»[3]
  • «Սառնարան, Դրամ, Փախլավա»[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]