Վարդան Կարբեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդան Կարբեցի, 17-րդ դարի վերջի–18-րդ դարի սկզբի տոմարագետ։

Տոմարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում պահվում է Վարդան Կարբեցու 1707 թվականին կազմած տոմարաբանական աշխատությունը (ձեռնարկ N 805): Հեղինակը բնագրում նշում է, որ հռոմեական անշարժ տոմարը բավական բարդություններ ունի, և առաջարկում է անշարժ տոմար՝ հայկական օրացույցի կառուցվածքի հիմքով։ Այս տոմարում տարին ունի 12 ամիս՝ 30-ական օրով, և 1 ամիս՝ 5 օրով, 4 տարին մեկ (նահանջ տարում) լրացուցիչ օրը դրվում է 12-րդ ամսվա վերջում, տարվա սկզբի ամսի՝ Նավասարդի 1-ը համապատասխանում է մարտի 21-ին (գարնանային գիշերահավասարի օրը), վերջին՝ Ավելյաց ամսի 1-ը՝ մարտի 16-ին։ Վարդան Կարբեցու տոմարը չի կիրառվել, ձեռագրերում գրեթե չի հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։