Վանեսա Պոնս
Վանեսա Պոնս իսպ.՝ Silvia Vanessa Ponce de León Sánchez | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Universidad de Guanajuato? |
Մասնագիտություն | մոդել |
Vanessa Ponce Վիքիպահեստում |
Սիլվիա Վանեսա Պոնս դե Լեոն Սանչես[1] (մարտի 7, 1992, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայտնի է որպես Վանեսա Պոնս, մեքսիկացի մոդել և գեղեցկության թագուհի, որը դարձավ Միսս Աշխարհ 2018-ի հաղթող[2]։ Նա առաջին մեքսիկացին է, որը թագադրվեց որպես «Միսս Աշխարհ»[3]։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանեսա Պոնսը ծնվել է Մեխիկոյում, Մեքսիկա[4][5], տասը տարի ապրել է Ագուասկալիենտես նահանգում, Մեքսիկա, ինչպես նաև 5 տարի Գուանախուատո նահանգում, Մեքսիկա։ Այնուհետև նա վերադարձավ Մեխիկո, Մեքսիկա, ապրելու և աշխատելու[6]։ Նա ստացավ միջազգային բիզնեսի աստիճան և աղջիկների ու կանանց համար վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի կազմում է։ Նա սովորել է Գուանախուատո նահանգի համալսարանի միջազգային առևտրի բաժնում։
Պոնսն աջակցում է տարբեր սոցիալական ոլորտներում շահույթ չհետապնդող հիմնադրամներին։ Մայրենի լեզու իսպաներենից բացի նա սահուն խոսում է անգլերեն։ Ունի մարդու իրավունքների դիպլոմ։ Նա «Միգրանտները ճանապարհի վրա» կոչվող կազմակերպության կամավոր է, որը բաղկացած է Մեքսիկայի Հանրապետության որոշ նահանգներում ծառայող միգրանտներից, ինչպես նաև նա Մեքսիկայի «Երիտասարդության ազգային ինստիտուտում» հանդես է գալիս որպես խոսնակ։
Որպես «Միսս Աշխարհ» իր թագադրության արարողության ժամանակ[7] նա ներկայացրեց իր «Na Vili» կոչվող նախագիծը, որի նպատակն է օգնություն ցույց տալ տեղացի օրվա աշխատող երեխաներին, որոնք արտագաղթում են Մեքսիկայի Գեռերո և Գուանախուատո նահանգներից[8]։ Նա նաև աշխատում է Նենեմի անվամբ դպրոցում, որը միջմշակութային կրթություն է տալիս բնիկ ժողովրդին[9]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել (սեզոն 5)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնսն իր կարիերան սկսել է 2014 թվականին «Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել» հեռուստատեսային շարքի 5-րդ սեզոնի մասնակցությամբ, ներկայացնելով Գուանախուատո նահանգը, և հաղթող է ճանաչվել[10]։
Միսս Մեքսիկա 2018[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնսը 2017 թվականի Միսս Մեխիկոն էր, իսկ որպես Միսս Մեքսիկա 2018 նա թագադրվեց 2018 թվականի մայիսի 5-ին Salón Imperial de Villa Toscana, Sonora-ում[11]։ Նա թագադրվեց Միսս Մեքսիկա 2016 Անդրեա Մեցայի կողմից, Չիուաուա նահանգ, Մեքսիկա[12]։
Միսս Աշխարհ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնսը ներկայացնում էր Մեքսիկան միջազգային «Միսս աշխարհ» գեղեցկության մրցաշարին, որտեղ նա հաղթեց տիտղոսը և 2018 թվականի դեկտեմբերի 8-ին Սանյայում, Չինաստան, կայացած 68-րդ մրցանակաբաշխությունում թագադրվեց որպես Միսս աշխարհ 2018[13] հեռացող Միսս Աշխարհ 2017 Մանուշի Չհիլարի կողմից, Հնդկաստան[14][15]։
Վանեսան Միսս աշխարհ է, որն անցյալ տարիներին անցկացված մրցույթների հաղթողներից տարիքով ամենամեծն է, 26 տարեկան և 276 օրական, գերազանցելով «Միսս աշխարհ 1989» Անետա Կրեգլիկայի նախորդ ռեկորդը, ով հաղթանակի պահին 24 տարեկան և 244 օրական էր[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://revistaactual.com.mx/vanessa-ponce-de-leon-mas-que-miss-mundo-una-belleza-con-proposito/
- ↑ «Vanessa Ponce de Leon - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Mexico's Vanessa Ponce De León is Miss World 2018». www.rappler.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «¡En exclusiva! Recuerda mamá vida de Miss Mundo en Guanajuato». Periódico Correo (եվրոպական իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=PQqVKhYdJYc
- ↑ https://www.youtube.com/watch?v=OoSl38sAA4E
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Mexico%27s_Next_Top_Model_(season_5)
- ↑ «Vanessa Ponce de león wins Miss Mexico 2018». The Great Pageant Community. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Andrea_Meza(չաշխատող հղում)
- ↑ https://cnnespanol.cnn.com/video/miss-mundo-mexico-gana-corona-cafe-cnnee/
- ↑ «Vanessa Ponce de Leon - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Miss World 2018 - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Miss World 2018 - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վանեսա Պոնս կատեգորիայում։ |
- Official Website Արխիվացված 2013-03-16 Wayback Machine
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Մանուշի Չհիլար |
Միսս Աշխարհ 2018 | |
Նախորդող: Անդրեա Մեցա |
Միսս Աշխարհ Մեքսիկա 2018 |