Վալաստե (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

59°26′38.5″ հս. լ. 27°20′06.5″ ավ. ե. / 59.444028° հս. լ. 27.335139° աե. ե.

Վալաստե ջրվեժն ամռանը

Վալաստե (էստ.՝ Valaste juga), Էստոնիայի և Մերձբալթիկայի ամենաբարձր ջրվեժը[1] (ջրվեժի բարձրությունը 30.5մ է)։ 1996 թ. Գիտությունների ակադեմիայի հանձնաժողովը ջրվեժը հայտարարել է բնական ժառանգություն և Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։

Վալաստե ջրվեժը տեղակայված է Իդա-Վիրումա կոմսության տարածքում՝ Օնտիկա և Վալաստե բնակավայրերի միջև։ Ջրվեժն առաջացել է արհեստական հոսանքից, որն օգտագործվում է դաշտերից ավելորդ ջուրը հեռացնելու նպատակով։ Խիստ ձմեռներին ջրվեժը սառչում է։

Վալաստե ջրվեժը Էստոնիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Զբոսաշրջիկների համար կառուցվել է դիտահարթակ, որը թույլ է տալիս ավելի մոտիկից դիտել ջրվեժը։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg