Jump to content

Սևագիր:Նեոնատալ ատամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նատալ և նեոնատալ ատամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետրոսպեկտիվ հետազոտություն կլինիկական հետազոտությունների հիման վրա։[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամները, որոնք առկա են նորածնի մոտ, կոչվումեն նատալ ատամներ, իսկ այն ատամները որոնք ծկթում են ծնվելուց 30 օրվա ընթացքում, կոչվում են նեոնատալ ատամներ։ Նեոնատալ և նատալ ատամները շատ հազվադեպ են հանդիպում, սակայն մեծ անհանգստություն են պատճառում ծնողներին, քանի որ կան շատ տարածված միֆեր դրանց վերաբերյալ։ Տվյալ հոդվածում ներկայացված են 12 կլինիկական դեպքերի ռետրոսպեկտիվ վերլուծություն, որոնցից 3ի մոտ առկա է եղել ընտանեկան պատմություն։

Այս ատամները հիմնականում լինում են ստորին ծնոտի առաջային հատվածում, 85% դեպքերում կտրիչների հատվածում։ Ծնողները հիմնականում գանգատվում են կերակրման դժվարացմամբ, լինում են տրավմաներ կրծքի և լեզվի վրա։ Հնարավոր է նաև ասպիրացիա։

Նատալ և նեոնատալ ատամները կազմված են էմալից, դենտինից, իսկ կակղանը և արմատը կարող են և լինել և բացակայել։ Եթե արմատը բացակայում է, ապա պսակը հիմնականում լինում է շարժվող։ Էթիոլոգիան դեռևս պարզված չէ, սակայն մոր կրած ինֆեկցիաները և թերսնուցումը, ինչպես նաև պտղի ատամի սաղմի մակերեսային տեղակայումը համարվում են որպես հավանական էթիոլոգիական գործոններ։ Եթե պտղին կամ մորը դիսկոմֆորտ կամ վնսվածքներ չեն պատճառում այդ ատամները, ապա իրականացվում է կոնսերվատիվ բուժում, հակառակ դեպքում դրանք հեռացնում են։

Հեբլինգը (1997) դասակարգել է այս ատամները 4 խմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

1 Պսակը խխունջաձև է, լնդի շնորհիվ ֆիքսված ալվեոլյար ելունին, արմատը բացակայում է։

2 Պսակը ամուր է, լնդի շնորհիվ ֆիքսված ալվեոլյար ելունին, արմատը բացակայում է կամ առկա է փոքր արմատ։

3 Միայն կտրիչային եզրն է ծկթած։

4 Լնդի ուռածություն, շոշափվող և չծկթած ատամ։

Սփոուջը և Ֆիսբին դասակարգել են այս ատամները ըստ իրենց հասունության։[խմբագրել | խմբագրել կոդը]

1 Հասուն ատամներ, որոնք ամբողջությամբ զարգացած են և նման են նորմալ ատամի մորֆոլոգիային։

2 Ոչ հասուն ատամներ, որոնց կառուցվածքն ու զարգացումը ամբողջական չէ։

Տվյալ հետազոտության նորածինները 4-27 օրական էին, առողջ, 2,4-3,2 կգ քաշով երեխաներ էին, որոնցից 4ը ունեին 1 ատամ, 8ը 2 ծկթած ատամ։ Նորածիններից 6ինը նատալ ատմներին էին, իսկ մյուս 6ինը նեոնատալ։ Բոլոր ատամները սպիտակ, կամ դեղնավուն էին, 3-րդ աստիճանի շարժունակությամբ և առանց արմատների։ Ըստ Սփոուջի և Ֆիսբինի դասկարգման բոլոր ատամները ոչ հասուն էին,իսկ ըստ Հեբլինգի 9ը առաջին խմբի էին, 2ը երկրորդ 1ը չորրորդ։ 11 երեխայի ատամները հեռացվել են, իսկ 1 նորածնի ատամը պահպանվել է ծնողի անհամաձայնության պատճառով։

  1. Shivpuri, Anubhav; Mitra, Rajat; Saxena, Vivek; Shivpuri, Abhay (2021-04). «Natal and neonatal teeth: Clinically relevant findings in a retrospective analysis». Medical Journal, Armed Forces India. 77 (2): 154–157. doi:10.1016/j.mjafi.2018.07.001. ISSN 0377-1237. PMC 8042509. PMID 33867630.