Սֆինքս Բալասոտեից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սֆինքս Բալասոտեից
[[Պատկեր:|280px|]]
'
նյութկրաքար
բարձրություն73 սմ
լայնություն93 սմ
ստեղծվել էմ. թ. ա. 6

Սֆինքս Բալասոտեից (իսպ.՝ Bicha de Balazote), իբերիական քանդակ, որը հայտնաբերվել է Իսպանիայի Ալբասետե համայնքի Բալասոտե շրջանից։ Bicha իսպաներեն բառ է և նշանակում է առասպելաբանական մարդ/կենդանի[1]։ Կառլոս Ֆուենտեսն այն անվանել է «Բալասոտեի գազան»[2]։ Քանդակը թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դար և 1910 թվականից գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 18529 համարի ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը գտնվել է քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող Մախուելոս վայրից։ Վերջին պեղումների ժամանակ Բալասոտեի հովտում բացահայտվել է գերեզման և հոգեհանգստյան բլուր, որտեղից էլ գտնվել է այդ կտորը։ Մոտակայքից հայտնաբերվել են նաև կարևոր խճապատկերներ[3]։

Կրաքարե արձանիկը թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դար, ունի 93 սմ երկարություն, 73 սմ բարձրություն։ Քանդակը ներկայացնում է մարդու և ցուլի միակցություն, մարմինը հանգիստ վիճակում է. առջևի ոտքերը ծալված են կրծքավանդակի տակ, հետևի ոտքերը՝ փորի տակ, կորացված պոչն ավարտվում է թավ մազերով։ Եղջյուրավոր և մորուքով գլուխը նման է մարդու, ականջները՝ ցուլի։ Այն հավանաբար եղել է գերեզմանում կամ տաճարում։ Հավանական է, որ այն ներկայացնում է բերրիության աստծուն, ինչպես հույները ցուլի գլխով արձանիկները օգտագործել են որպես գետերի աստծո խորհրդանիշ, որոնք բերրի են պահել դաշտերը։ Համաձայն Գարսիա ի Բեյիդոյի, ով արձանիկը ուսումնասիրել է 1931 թվականին, այն ներկայացնում է հունական Աքելուս աստծուն[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութ - կրաքար
  • Ժամանակաշրջան - իբերիական քանդակ
  • Երկարություն - 93 սմ
  • Բարձրություն - 73 սմ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Almagro Gorbea (1982). Pozo Moro y el influjo fenicio en el periodo orientalizante de la Península Ibérica. Revista di Studi Fenici.
  • Benoit, F. (1962). La Biche d’Albacete. Cernunnos et le substrat indigene. Seminario de historia y arqueología de Albacete.
  • Blazquez, J.M. (1974). Figuras animalísticas turdetanas. C.S.I.C.
  • Chapa Brunet, Teresa (1981) El Toro Androcefalo de Balazote: Nueva Puesta a Punto de su Problematica, Al-Basit: Revista de estudios albacetenses, ISSN 0212-8632, No. 10, 1981, pp. 145–158
  • Heuzey, Léon Alexandre. "Le taureau chaldéen à tête humaine et ses dérivés", Académie des Inscriptions et Belles Lettres: Monuments et Mémoires Piot 6
  • Paris, Pierre. Essai sur l'art et l'industri de l'Espasgne primitif, vol. I 1903: plate 4, reproduced in the survey of "Pre-Roman Antiquities of Spain", American Journal of Archaeology 11.2 (April - June 1907:187); Paris noted that Léon Heuzey remarked on similarities of technique in Achaemenid Persian and Babylonian sculpture.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diccionario Espanol E Ingles; A Dictionary, English and Spanish, Vol. 1, p. 105 (London: Piestre 1786).
  2. The Buried Mirror: Reflections on Spain and the New World (New York: Houghton Mifflin 1992), p. 19.
  3. See J. M. Blázquez; G. Lopez Monteagudo; M. L. Neira Jimenez; M. P. San Nicolas Pedraz Mosaicos romanos de Lerida y Albacete(Corpus de mosaicos de España 8) 1989.
  4. A. García and Bellido, “La Bicha de Balazote”, Archivo Español de Arte y Arqueología, 1931

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]