Ստեփանոս Գոյներերիցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Գոյներերիցանց
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Ստեփանոս քահանա Գոյներիցանց
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի


Ստեփանոս քահանա Գոյներերիցանց (նաև՝ Գոյներ Երիցանց, Կայծառոնեցի, Երկայն, 13-րդ դար, Կայթառոն, Կիլիկիայի Հայկական Թագավորություն - 14-րդ դար), հայ հոգևորական, գրիչ։

Գևորգ Սկևռացու աշակերտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Սկևռացու խնդրանքով գրել է «Խրատ վասն գրչութեան» (Խրատ վասն հանգամանաց հեգից) աշխատությունը[1][2][3][4][5]։ 1284-1312 թվականների ընթացքում հիշվում է տարբեր հիշատակարաններում։ 1292 թվականին իրեն կոչում է «ծեր», բայց դրանից 20 տարի անց (1312), գտնվում է Կիպրոսում, ուր գնացել էր Կիլիկիայից, նեղվելով վտանգներից[6]։ Ստեփանոսը Կիպրոսում գրել է մի գեղազարդ ձեռագիր (Գործք Առաքելոց, Կաթուղիկեայք և Աւետարան Յովհաննու)։ Այդ ձեռագիրը գրվել է Հեթում Լամբորնացու դուստր Ալիծի համար (Կեռան թագուհու քույրը և Կիպրոսի սենեսկալ Փիլիպ Իլինյանի կինը)։ Ալիծը հյուրընկալել էր Ստեփանոսին և վերցրել իր խնամակալության տակ։ Ձեռագիրը գրվել է 1310-1312 թվականներին, Կիպրոսի Ֆամագուստա (Մաղուսա) քաղաքում[7]։ Ստեփանոս Գոյներերիցանցը գրել է նաև մի Տոնացույց՝ 1300 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարպհանալյան, բարձրագոյն դպրոցաց համար․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք, Վենետիկ, 1897.
  2. «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1895, էջ 783, 842.
  3. «A Catalogue of the Armenian Manuscripts in the British. Museum», Conybeare, London, 1913, էջ 306բ.
  4. «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան և Conybeare, Oxford, 1918, էջ 232, 246.
  5. «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1924, էջ 1000.
  6. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 97․
  7. «Դրանսիլուանիոյ հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի», Գրիգոր Գովրիկյան, Վիեննա, 1896, էջ 342-348.