Սպասո Ստեֆանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասո Ստեֆանովիչ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1992(1992-10-12)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սերբիա

Սպասո Ստեֆանովիչ (սերբ.՝ Спасоје Стефановић, հոկտեմբերի 12, 1992(1992-10-12)[1], Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, որը խաղում է «Ռադնիչկի Սրեմսկա Միտրովիցա»-ում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական երկրորդ դիվիզիոնի «Բորչա» և «Տելեոպտիկ» թիմերի կազմում անհաջող ելույթներից հետո Ստեֆանովիչը ուսանողական ֆուտբոլ է խաղացել Հարավային Ֆլորիդայի համալսարանում[2]։

2017-18 մրցաշրջանի երկրորդ կեսի համար նա պայմանագիր է կնքել մակեդոնական «Սկոպիե»-ի հետ։

2019 թվականին պայմանագիր է կնքել Ֆինլանդիայի երկրորդ դիվիզիոնի «Կայաանի» ակումբի հետ։

2019 թվականին Ստեֆանովիչը «Սինջելիչ» Բեոգրադի հետ վերադարձել է Սերբիա։

2020 թվականի սեպտեմբերի 5-ին Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ Սինջելիչ-Բեոգրադից[3]։

2021 թվականի հունվարի 15-ին Ստեֆանովիչը հեռացել է Երևանի «Արարատից»՝ 2021 թվականի հունվարի 16-ին պայմանագիր կնքելով «Շիրակի» հետ[4][5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության համար ընտրվել Է Սերբիայի հավաքականի կազմում, սակայն բոլոր խաղերում մնացել է Նիկոլա Պերիչի դուբլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/164463
  2. SPASOJE STEFANOVIĆ: Dete OFK Beograda, najbolji golman u Americi sportklub.rs
  3. «ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԱՐԱՐԱՏՈՒՄ». facebook.com/ (Armenian). FC Ararat Yerevan Facebook. 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Official Announcement. Spasoje Stefanovic». fcararat.am (English). FC Ararat Yerevan. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Serbian goalkeeper Spasoje Stefanovic will play in SC Shirak». facebook.com. Shirak SC Facebook. 2021 թ․ հունվարի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]