Jump to content

Էլեկտրամագնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:33, 26 Մարտի 2024 տարբերակ, ԱրամԱրմենիա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Էլեկտրամագնիս, սարք, որը ստեղծում է մագնիսական դաշտ, երբ դրա միջով էլեկտրական հոսանք է անցնում[1]: Սովորաբար, էլեկտրամագնիսը բաղկացած է փաթույթից և ֆերոմագնիսական միջուկից, որը ձեռք է բերում մագնիսի հատկություններ, երբ էլեկտրական հոսանքն անցնում է փաթույթի միջով[2]։ Էլեկտրամագնիսները, որոնք նախատեսված են հիմնականում մեխանիկական ուժ ստեղծելու համար, պարունակում են նաև ռոտոր (մագնիսական շղթայի շարժական մաս), որի միջոցով փոխանցվում է ուժ։

Էժան նյութերով պատրաստված էլեկտրամագնիս տան պայմաններում

Էլեկտրամագնիսների փաթույթը պատրաստված է մեկուսացված ալյումինե կամ պղնձե մետաղալարից, չնայած կան նաև գերհաղորդիչ էլեկտրամագնիսներ։ Մագնիսական միջուկները պատրաստված են փափուկ մագնիսական նյութերից՝ սովորաբար էլեկտրական կամ բարձրորակ կառուցվածքային պողպատից, չուգունից, երկաթ-նիկել և երկաթ-կոբալտ համաձուլվածքներից: Մրրկային հոսանքների (Ֆուկոյի հոսանքներ) պատճառով կորուստները նվազեցնելու համար մագնիսական միջուկները պատրաստվում են մի շարք թիթեղներից:

Պատմություն

1825 թվականին անգլիացի ինժեներ Ուիլյամ Սթարջենը պատրաստեց առաջին էլեկտրամագնիսը, որը փափուկ երկաթից ձող էր հաստ պղնձե մետաղալարից փաթույթով: Ձողը փաթույթից մեկուսացնելու համար ձողը լաքապատվել է։ Երբ հոսանք էր անցնում, երկաթե ձողը ձեռք էր բերում ուժեղ մագնիսական հատկություններ, իսկ երբ հոսանքն անջատվում էր, այն անմիջապես կորցնում էր մագնիսական հատկությունները: Էլեկտրամագնիսների այս հատկանիշի պատճառով էլ հնարավոր է դարձրել դրանք լայնորեն կիրառել տեխնոլոգիայի մեջ[3][4]։

Արդյունաբերական կիրառությունից բացի, էլեկտրամագնիսները լայնորեն կիրառվում են նաև բժշկության մեջ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին «Բրոքհաուսի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանի» էջերում Մորից Մենդելսոնը գրել է, որ էլեկտրամագնիսը «ծառայում է որպես աչքից օտար մարմինները հեռացնելու լավագույն միջոցը»[5]։

Դասակարգում

Ըստ մագնիսական հոսքի ստեղծման մեթոդի կան երեք տեսակի էլեկտրամագնիսներ։

Վերամբարձ կռունկի վրա տեղադրված էլեկտրամագնիս երկաթե կտորները հավաքելու համար
Հաստատուն հոսանքի չեզոք էլեկտրամագնիսներ

Հաստատուն մագնիսական հոսք առաջանում է հաստատուն հոսանքով այնպես, որ ձգողական ուժը կախված է միայն մեծությունից և կախված չէ փաթույթում հոսանքի ուղղությունից։

Հաստատուն հոսանքի բևեռացված էլեկտրամագնիսներ

Կան երկու անկախ մագնիսական հոսքեր՝ աշխատանքային և բևեռացված: Առաջինը ստեղծվում է աշխատանքային (կամ հսկիչ) փաթույոթվ: Բևեռացված հոսքը առավել հաճախ ստեղծվում է հաստատուն մագնիսներով, երբեմն լրացուցիչ էլեկտրամագնիսներով և օգտագործվում է ձգողական ուժի առկայությունը ապահովելու համար, երբ աշխատանքային փաթույթն անջատված է: Ընդհանուր առմամբ, նման մագնիսի ազդեցությունը աշխատաող փաթույթում կախված է ինչպես էլեկտրական հոսանքի մեծությունից, այնպես էլ ուղղությունից:

Փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսներ

Այս մագնիսներում փաթույթի սնուցումն իրականացվում է փոփոխական հոսանքի աղբյուրից, մագնիսական հոսքը պարբերաբար փոխվում է և մեծությամբ, և ուղղությամբ, իսկ միակողմանի ձգողական ուժը փոխվում է միայն մեծությամբ, ինչի արդյունքում ձգողական ուժը փոփոխվում է զրոյից հասնելով առավելագույն արժեքի՝ կրկնակի հաճախականությամբ սնուցող հոսանքի հաճախականության համեմատ: Լայնորեն օգտագործվում է էլեկտրատեխնիկայում՝ սկսած կենցաղային տեխնիկայից մինչև հաստոցների համար նախատեսված էլեկտրամագնիսական թիթեղներում։


Առանձնահատկություն

Էլեկտրամագնիսներն առանձնանում են նաև մի շարք այլ բնութագրերով, մասնավորապես փաթույթը միացնելու մեթոդով՝ զուգահեռ և հաջորդաբար միացումներով, աշխատանքի բնույթով՝ երկարաժամկետ, ընդհատվող և կարճաժամկետ ռեժիմներով, ըստ գործողության արագության՝ արագ գործող և դանդաղ գործող, ստեղծելով հաստատուն կամ փոփոխական մագնիսական դաշտ և այլն։

Ծանոթագրություններ

  1. «Электромагнит» — статья в Малой советской энциклопедии; 2 издание; 1937—1947 гг.
  2. Электромагнит // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. Sturgeon, W. Improved Electro Magnetic Apparatus (und) // Trans. Royal Society of Arts, Manufactures, & Commerce. —London, 1825. — Т. 43. — С. 37—52. cited in Miller, T.J.E Electronic Control of Switched Reluctance Machines. — Newnes, 2001. — С. 7. — ISBN 0-7506-5073-7
  4. Windelspecht, Michael. Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the 19th Century, xxii, Greenwood Publishing Group, 2003, 0-313-31969-3.
  5. «Электромагнит в хирургии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրամագնիս» հոդվածին։