Ֆրանսիսկո Խավիեր Կաստանյոս
Ֆրանցիսկո-Խավիեր Կաստանյոս-Արագոր-Ուրյոստե-ի-Օլավիդե, Կաստանյոս-ի-Արագոնեսի կոմս, դե Բայլենի 1-ին դուքս (իսպ.՝ Francisco Javier Castaños Aragorri Urioste y Olavide, conde de Castaños y Aragones, primer Duque de Bailén, ապրիլի 22, 1758[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 24, 1852[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի զինվորական և պետական գործիչ։ 1834 թվականի հուլիսի 17-ից մինչև 1834 թվականի սեպտեմբերի 15 եղել է Իսպանիայի սենատի առաջին նախագահ[4][5][6]։
Կենսագրություն
Սերում է հին բիսկայական տոհմից։ Իր աներորդու՝ գեներալ Օ'Ռելյիի հրավերով ուղևորվել է Պրուսիա և Ֆրիդրիխ Մեծի արքունիքում ստացել է ռազմական կրթություն։ 1782 թվականին վերադարձել է Իսպանիա և զինակոչվել է ծառայության։
1793-1795 թվականներին Նավառայի զորքերի շարքերում՝ Ֆրանսիայի դեմ պատաերազմի ժամանակ իրեն գերազանց է դրսևորել։ 1795 թվականի փետրվարին ստացել է գեներալ-մայորի կոչում։ 1799 թվականին Գոդոյի հետ ունեցած վիաճաբանության պատճառով ստիպված է լինում լքել Իսպանիան։ 1802 թվականին վերադառնալով Իսպանիա ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում ինչպես նաև Ջիբրալթարում հրամանատար է նշանակվել։
1808 թվականին ստացել է գեներալ-կապիտանի կոչում և նշանակվել է Անդալուզական զորքերի հրամանատար։ Հուլիսի 16-23 Բաիլենում շրջապատել է գեներալ Դյուպոնի ֆրանսիական զորքերին և ստիպել է անձնատուր լինեն։ Նոյեմբերի 23-ին Տուդելայի ճակատամարտում պարտություն է կրելմարշալ Լաննից, ինչից հետո Գերագույն խունտայի կողմից հեռացվել է հրամանատարի պաշտոնից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/La_Rendici%C3%B3n_de_Bail%C3%A9n_%28Casado_del_Alisal%29.jpg/246px-La_Rendici%C3%B3n_de_Bail%C3%A9n_%28Casado_del_Alisal%29.jpg)
1811 թվականին կրկին կանչվել է ծառայության և նշանակվել է իսպանական IV բանակային կորպուսի հրամանատար։ 1813 թվականի հուլիսի 21-ին Վիտորիայի ճակատամարտում իրեն գերազանց է դրսևորել, չնայած դրան հեռացվել է զբաղեցրած դիրքից և փոխարենը ընդգրկվել է Պետական խորհրդի կազմում։ 1815 թվականին նշանակվել Ֆրանսիայի դեմ ուղարկվող զորքերի գլխավոր հրամանատար։
1815-1820 թվականներին՝ Կատալոնիայի գեներալ-կապիտան։ 1825 թվականին կրկին դարձել է Պետական խորհրդի անդամ։ Դեմ է եղել Ֆերդինանդ VII-ի պրագմատիկ սանկցիաներին, ըստ որի գահը անցել է Ֆերդինանդի դստերը՝ Իզաբելային։ 1833 թվականի հունիսի 12-ին թագավորը նրան գրանդ է հռչակել՝ Բայլենի դքսի տիտղոսով։ Նույն տարում, Ֆերդինանդ VII մահից հետո, անցել է Իզաբելա II-ի կողմը։ 1832-1834 թվականներին՝ Կաստիլիայի խորհրդի նախագահ։ 1843 թվականին նշանակվել է Ռեգենտական խորհրդի ղեկավար, 1844 թվականին՝ 14-ամյա թագուհու խնամակալ։ 1845 թվականից՝ սենատոր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ «Diario de Sesiones del Senado del 15 de septiembre de 1834.». boe.es.
- ↑ «Real decreto eligiendo al duque de Bailén para que ejerza la dignidad de Presidente del Estamento de Próceres, durante la reunión de las próximas Córtes generales» (PDF). boe.es (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-01-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Diario de Sesiones del Senado del 15 de septiembre de 1834». boe.es (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
- Кастаньос-и-Арагонес, Франциско-Ксаверий // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
- Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь. — М.: АСТ; Астрель, 2003. — ISBN 5-17-016115-8 ; 5-271-05416-0
Արտաքին հղումներ
- «Кастаньос, Франциско-Ксавер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)