Սոցիալական պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական պատմությունները մշակվել են որպես գործիք՝ օգնելու Աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող անհատներին միջանձնային հաղորդակցումն ավելի լավ հասկանալու, արդյունավետ և համապատասխան ձևով հաղորդակցվեու համար։ Չնայած վերոնշյալ ֆորմատը նախատեսված էր բարձր ֆունկցիոնալությամբ մարդկանց համար , ովքեր ունեին հաղորդկացման հիմնական, բազային հմտություններ, ֆորմատը էականորեն հարմարեցվել է հաղորդակցման թերի հմտություններով և ցածր ֆունկցիոնալությամբ մարդկանց համար։ Փաստերը ցույց են տալիս, որ եղել են սոցիալական փոխազդեցության հմտությունների նվազագույն բարելավում։ Այնուամենայնիվ, դժվար է գնահատել արդյոք հայեցակարգը կլիներ հաջողված, եթե այն իրականացվեր ինչպես նախատեսված է։ Սոցիալական պատմությունները, բայց և այնպես, օգտագործվում են անհատներին սոցիալական փոխազդեցություններին նպատակաուղղված նախապատրաստելու և աուտիզմ ունեցող անհատներին հանրային միջոցառումներին, իրադարձություններին նախապատրաստելու համար։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական պատմությունը հայեցակարգ է, մշակված Քերոլ Գրեյի կողմից 1991 թվականին Աուտիկ սպեկտրի խանգարմամբ մարդկանց սոցիալական հմտությունները բարելավելու համար[1]։ Սոցիալական պատմությունները օգտագործվում են և՛ ուսուցանելու համար, և՛ որպես խրախուսանք։ Սոցիալական պատմությունները մոդելավորում են համապատասխան, ընդունելի սոցիալական փոխազդեցություն՝ նկարագրելով իրավիճակ՝ համապատասխան սոցիալական արձագանքով։ Իրավիճակների գրեթե կեսի դեպքում, պատմությունները օգտագործվում են ճանաչելու, արձանագրելու և խրախուսելու հաջողությամբ ավարտած ձեռքբերումը[2][3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անհատները ունեն սոցիալական ոլորտի զգալի խանգարումներ՝ ինչպես նշված է «Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրման ձեռնարկ»-ի 4-րդ հրատարակությունում (DSM-IV) ախտորոշման բնույթի սահմանման մեջ։ Սոցիալական ոլորտի խանգարումները կարող են ներառել մարմնի լեզվի, խաղալու հմտությունների, զգացմունքների, հույզեր հասկանալու և սոցիալական հաղորդակցման կարողության կիրառուման խանգարումները, սակայն չի սահմանափակվում դրանցով[5]։ Կարևոր շեշտադրում կա Աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող անհատների սոցիալական հմտությունների ուսուցուման վրա, քանի որ այն համարվում է դրական, երկարաժամկետ արդյունքների լավագույն ցուցանիշներից մեկը[6]։ Սոցիալական պատմությունը անհատականացված կարճ պատմություն է, որը նկարագրում է համապատասխան սոցիալական արձագանքները ցանկացած կոնկրետ իրավիճակում։ Այն դժվարին, մարտահրավեր հանդիսացող սոցիալական իրավիճակը բաժանում է հասկանալի քայլերի՝ անտեսելով անհամապատասխան, անտեղի տեղեկությունները և լինելով մանրամասն նկարագրող՝ օգնելու ԱՍԽ անհատին հասկանալ իրավիճակն ամբողջությամբ։ Այն ներառում է ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ և ինչու՞ հարցերի պատասխաններ սոցիալական իրավիճակներում՝ վիզուալների և գրավոր տեքստի միջոցով։ Սոցիալական պատմությունները օգտագործվում են որոշակի սոցիալական հմտություններ սովորեցնելու համար, ինչպես օրինակ ցանկացած իրավիճակում կարևոր արձագանքների բացահայտումը, այլ մարդկանց տեսակետի ընդունումը, կանոնները, կարգը, իրավիճակները, առաջիկա իրադարձությունները կամ վերացական հասկացությունները և սպասումները հասկանալը։ Սոցիալական պատմությունների նպատակն է բացահայտել ճշգրիտ սոցիալական տեղեկություն՝ պարզ և հուսալի ձևով, որը հեշտությամբ հասկանալի է ԱՍԽ անհատի համար։ Իրադարձությունների և սպասումների բարելավված հասկացումը կարող է տանել վարքի փոփոխությունների, չնայած ենթադրվում է, որ սոցիալական պատմության նպատակը չպետք է լինի անհատական վարքի փոփոխությունը։ Սոցիալական պատմությունները ունեն հատուկ որոշված ոճ և ֆորմատ։ Նախնական տարբերակում օգտագործվում է չորս տեսակի նախադասություններ (նկարագրող, հեռանկարային, ուղղորդող, հաստատող), հիմնական նախադասության տեսակի հարաբերակցությունների հետ միասին։ Մոդելին ավելացվել են վերահսկող, միասնական և մասնակի նախադասությունների տեսակներ։ Քանի դեռ սոցիալական պատմությունների ցուցադրման հիմնական միջոցը մնում է գրավոր տեքստը, այլ ֆորմատներ կիրառվում են մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և մարդկանց հետ։ Այսպիսի ֆորմատները ներառում են երգը, պատմությունները և համակարգչային պրեզենտացիաները։

Նախադասության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան յոթ տեսակ նախադասություններ, որոնք կարող են օգտագործվել սոցիալական պատմության մեջ[7]։

  • Նկարագրող նախադասություններ - դրանք ճշմարիտ և դիտարկելի նախադասություններ են (կարծիք կամ ենթադրություն չպարունակող), որոնք սահմանում են սոցիալական իրավիճակին ամենահամապատասխան գործոնները։ Դրանք հաճախ պատասխանում են <<ինչու՞>> հարցին։
  • Հեռանկարային նախադասություններ - նկարագրում են այլ մարդկանց ներքին վիճակը (նրանց գիտելիքները, մտքերը, զգացմունքները, համոզմունքները, կարծիքները, դրդապատճառները և ֆիզիկական վիճակը), որպեսզի անհատը կարողանա սովորել ինչպես են այլ մարդիկ ընկալում տարբեր իրադարձությունները։
  • Ուղղորդող նախադասություններ - Դրականորեն ներկայացնում կամ առաջարկում են իրավիճակին կամ մոդելին տրվող արձագանքի ընտրությունը կամ դրան տրվող պատասխանները։
  • Հաստատող նախադասություններ - հաստատում են պնդման իմաստը և կարող են արտահայտել ընդհանուր ընդունված արժեքը կամ կարծիքը։ Դրանք կարող են նաև շեշտադրել կարևոր կետերը, վերաբերել օրենքին կամ կանոնին՝ հանդես գալով որպես համոզմունք սովորողի համար։
  • Վերահսկող նախադասություններ - սահմանում են այն անձնական ստրատեգիաները , որոնք անհատը կօգտագործի տեղեկատվությունը մտաբերելու և կիրառելու համար։ Դրանք գրվում են անհատի կողմից սոցիալական պատմությունը դիտելուց, վերանայելուց հետո։
  • Միասնական նախադասություններ - նկարագրում են, թե ինչ կանեն այլ մարդիկ անհատին աջակցելու, օգնելու համար։ Սա օգնում է ապահովել տարբեր մարդկանց կողմից հետևանքային պատասխանները։
  • Մասնակի նախադասություններ - խրախուսում է անհատին իրավիճակի մեջ մյուս քայլի, այլ անհատի պատասխանի կամ իր սեփական պատասխանի վերաբերյալ ենթադրություններ անելուն։ Վերոնշյալ նախադասություններից որևէ մեկը կարող է շարադրվել որպես մասնակի նախադասություն՝ լրացնելու համար դատարկ հատված ունեցող նախադասության միջոցով[8]։

Սոցիալական պատմության հարաբերակցություն - երկուսից հինգ միասնական, նկարագրող, հեռանկարային և հաստատող նախադասություններ՝ յուրաքանչյուր հաստատող կամ վերահսկող նախադասության համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.speechlanguage-resources.com/autism-and-social-stories.html
  2. Goldberg Edelson M (1995). "Social Stories". Autism Collaboration. Archived from the original on February 12, 2008. Retrieved 2008-02-26.
  3. Gray C (2003). Social Stories 10.0. Arlington, TX: Future Horizons.
  4. Sansosti FJ, Powell-Smith KA, Kincaid D (Winter 2004). "A research synthesis of Social Story intervention for children with autism spectrum disorder". Focus on Autism and Other Developmental Disabilities. 19 (4): 194–204.
  5. Quill KA (1995). Teaching Children with Autism: Strategies to Enhance Communication and Socialization. New York: Delmar Publishers. ISBN 0-8273-6269-2.
  6. Strain PS (November 2001). "Empirically based social skill intervention: a case for quality-of-life improvement" (ZIP). Behavioral Disorders. 27 (1): 30–36. Retrieved 2008-02-26.[
  7. Gray C (2000). The New Social Story Book. Arlington, TX: Future Horizons. ISBN 1-885477-66-X.
  8. Ali S, Frederickson N (December 2006). "Investigating the evidence base of Social Stories". Educational Psychology in Practice. 22 (4): 355–77. doi:10.1080/02667360600999500.
  9. Crozier S, Tincani M (2007). "Effects of Social Stories on prosocial behavior of preschool children with autism spectrum disorders". J Autism Dev Disord. 37 (9): 1803–14. doi:10.1007/s10803-006-0315-7. PMID 17165149.