Սովետական փոքր հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1928

Սովետական փոքր հանրագիտարան (ՍՓՀ), միջին ծավալի հանրամատչելի համապարփակ հանրագիտարան, «Սովետսկայա Էնցիկլոպեդիա»-ի («Советская энциклопедия») հրատարակություն։ Առաջին հրատարակությունը (հ․ 1—10) լույս է տեսել 1928-1931 թվականներին (տպաքանակը՝ մոտ 100 հազար, ավելի քան 30 հազար հոդված, գլխավոր խմբագիր՝ Մեշչերյակով), երկրորդ հրատարակությունը՝ 1933-1941 թվականներին (հ․1—10) և 1947 թվականին՝ հ․ 11, տպաքանակը՝ մոտ 100 հազար։ Առաջին 6 հատորները լույս են տեսել կրկնակի հրատարակությամբ՝ ուղղումներով և լրացումներով։ Երրորդ հրատարակությունը՝ 1958-1960 թվականներին (հ․ 1—10, տպաքանակը՝ մոտ 290 հազար, 50 հազար հոդված, գլխավոր խմբագիր՝ Վվեդենսկի)։ Հոդվածների մոտ 50 %-֊ը նվիրված է բնագիտության և տեխնիկայի, 34 %-֊ը՝ հասարակական-քաղաքական և պատմական գիտությունների հարցերին, մոտ 16 %-֊ը՝ գրականությանն ու արվեստին։ Կա ավելի քան 12 հազար պատկեր, 170 գունավոր քարտեզ։ ՍՓՀ-ի ստեղծմանը մասնակցել է ավելի քան 3 հազար հեղինակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 7